Օղակավոր որդերը որդերի ամենակատարյալ զարգացած ներկայացուցիչներն են:
Գիտությանը ներկայումս հայտնի է օղակավոր որդերի մոտ 12.000 տեսակ, որոնք բնակվում են քաղցրահամ ջրերում, ծովերում, ինչպես նաև հողում: Օղակավոր որդերը հիմնականում ազատ կենսաձև վարող, հետերոտրոֆ օրգանիզմներ են: Այնուհանդերձ օղակավոր որդերը ունեն նաև մակաբույծ և արդեն նույնիսկ գիշատիչ ձևեր:

Ներկայացուցիչներն են՝ անձրևորդը, կանաչ ներեիսը, նեկտոխետան, ամֆիտրիտան, ցիրատուլուսը, տզրուկները:
Այս կենդանի օրգանիզմները իրենց անվանումը ստացել են իրենց կազմավորման ամենաբնորոշ հատկանիշի համար: Համաձայն այդ հատկանիշի` օղակավոր որդերի մարմինը կազմված է միմյանց նման օղակաձև հատվածներից: Մարմնի արտաքին հատվածավորվածությանը համապատասխանում է նաև ներքին հատվածավորությունը:
Արդյունքում ստացվում է, որ օղակավոր որդերի մարմնի ներքին խոռոչը ոչ թե մեկ ընդհանուր տարածություն է ներկայացնում, ինչպես տափակ և կլոր որդերի դեպքում, այլ տասնյակից ավել խոռոչավոր խցիկների միասնություն: Օղակավոր որդերի մարմինը նման է վզնոցի վրա մարգարիտների շարվածքի:


Օղակավոր որդերը մյուս որդերի պես նույնպես եռաշերտ /էկտոդերմ, էնտոդերմ, մեզոդերմ/, երկկողմ համաչափ օրգանիզմներ են: Օղակավոր որդերը, սակայն, ի տարբերություն մնացած որդերի, ունեն մարմնի երկրորդային խոռոչ: