Էվգլենան քաղցրահամ ջրամբարներում բնակվող 0,05 մմ մեծությամբ կանաչ օրգանիզմ է, որը իլիկաձև է և ունի մեկ մտրակ: Էվգլենան ցերեկը կատարում է ֆոտոսինթեզ, իսկ գիշերը սննդառում որպես հետերոտրոֆ: Համարժեք է ամեոբային շնչառությանը և արտաթորությանը: Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվող կծկողական վակուոլը շրջապատված է հավաքող խողովակներով, որոնք իրենց պարունակությունը պարբերաբար դատարկում են կծկվող վակուոլի մեջ:
Էվգլենան ունի կարմիր լուսազգայուն աչիկ, որով կարողանում է տարբերակել լույսի առկայությունը: Էվգլենան օժտված է դրական ֆոտոտաքսիսով:
Բազմացումը
Էվգլենայի բազմացումը կատարվում է նույն կերպ՝ անսեռ եղանակով: Եթե ամեոբայի բջիջը կիսվում է պատահական սկզբունքով, ապա էվգլենան կիսվում է խիստ կանոնակարգված՝ մարմնի երկարությամբ: Կիսման արդյունքում ի հայտ են գալիս երկու դուստր բջիջներ, որոնք լրիվ նույնական են միմյանց և մայրական — նախնական բջջի հետ: