Ձմեռ է․ ձմեռային մի օր, երբ հոգնել ես դիտել դիմացի ճերմակ տանը՝ կողքի ճերմակ ցայտաղբյուրը, երբ ուզում ես պայծառ առավոտ, տաք եղանակ, երբ արթնանում ես արևի ջերմացնող շողերից և շտապում ես տնից ու շնչել ծաղկած ծառերի անուշ բույրը, և այդպես երազում ես սպասված գարնան մասին, խորը հոգոց ես հանում ու ասում․ — Ա՜խ, ե՞րբ է գալու գարունը․․․
Անցնում են օրեր և մի առավոտ արթնանում ես ու տեսնում, որ արդեն գարուն է։ Անչա՜փ ուրախանում ես։ Վերջապե՜ս․․․ Կարող եմ ամբողջ օրը դրսում անցկացնել, հեծանիվ քշել, հողամասում զբաղվել, գնալ քաղաքից դուրս, բնության մեջ հանգստանալ։