Քիմիական տարրերի անվանումների առաջացում 7

dbf01ff02e8e41ded1ec4a114b5c5e06_L

Սելեն

Սելենի քիմիական նշանը Se-ն է ,ատոմային համարը 34-ը: Այն անվանել են Լուսնի անունով հունարեն σελήνη – լուսին ։ metalliods2

Ջրածին

Ջրածնի քիմիական նշանը H-ն է ,ատոմային համարը 1: 1787 թվականին Ա․ Լավուազիեն «այրվող գազը» դասակարգեց քիմիական տարրերի շարքը և անվանեց ջրածին hydrogène– «ջուր ծնող»։ Հին հունարենում ὕδωρ նշանակում է – «ջուր» և γεννάω նշանակում է- «ծնում եմ» ,այդ պատճառով էլ հենց ջրածին : Hydrogen_GIF

Յոդի

Յոդի քիմիական նշաններն են I կամ J տառերը ,իսկ ատոմային համարը 53։Տարրի անվանումը առաջարկել է Գեյ Լուսյակը, այն ծագել է հին հունարեն ἰώδης – «մանուշակագույն»բառից, որը կապված է տարրի գույնի հետ։ giphy (7)

Բոր

Բորի քիմիական նշանն է B-ն ,իսկ ատոմային նշանը 5։ Անվանումը ծագել է արաբերեն բուրակ ‎ կամ պարսկերեն բուրախ բառերից, որոնք օգտագործվում են բորակ իմաստով։Ստացված տարրը անվանեցին բորա (Bora) կամ բորեն (Bore)՝ անվանումը վերցնելով բորաքս բառից։ Բորի բնական միացություններից բորաքսի մասին տեղեկություններ են հասել մեզ վաղ միջնադարից։ giphy-downsized Հելիումի քիմական նշանը He-ն է ,ատոմային համարը 2-ն է:1868թվականին ֆրանսիացի Ժ. ժանսենը և անգլիացի Զ. Ն. Լոկիերը արեգակի սպեկտրում հայտնաբերեցին վառ դեղին գիծ, որը չէր վերագրվում այդ ժամանակ հայտնի որևէ տարրի։ 1871 թվականին Զ. Ն. Լոկիերը պարզեց, որ դա նոր տարր է Արեգակի վրա և անվանեց «Հելում» հին հուներեն ἥλιος – «Արեգակ»։ 1895 թվականին անգլիացի Ու. Ռամզայը ռադիոակտիվ կլևեիտ հանքաքարերի տաքացումից անջատված գազի սպեկտրում գտավ նույն դեղին գիծը: giphy-downsized (1)

Ֆոսֆոր

Ֆոսֆորի քիմիական նշանը P-ն է ,ատոմային համարը 15 է: Ֆոսֆորը իր անունը ստացել է շնորհիվ իր լուսարձակելու հատկության։ Ֆոսֆոր բառը ծագում է հունարեն φῶς՝ «լույս» և φέρω՝ «տանում եմ» բառերից։ 220px-White_phosphorus_molecule

Նիկել

Նիկելի քիմիական նշանն է Ni-ն է ,իսկ ատոմային համարը 28։ Նիկելը հայտնաբերել, անջատելն անվանել է շվեդ, քիմիկոս Ս․ Քրոնստեդտը ։Անվանումը ծագում է կուպֆերնիկել միներալի (NiAs) անունից։ 17-րդ դարից հայտնիից այդ միներալը արտաքին տեսքի պատճառով շփոթության մեջ էր գցում պղնձահանք փնտրող լեռնագործներին, որոնք էլ նրան անվանեցին kupferni– cel, գերմաներեն Kupfer – պղինձ և Nickel – լեռնային ոգի, չար ոգի 594b782f696f2fcc

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s