— Պրն. Թումանյան, իսկ Դուք ե՞րբ եք ծնվել:
— Հազար ութ հարյուր վաթսունինին, իսկ ինչու՞ ես հարցնում:
— Պարզապես ուզում էի իմանալ քանի տարեկան եք, համ էլ դպրոցում հանձնարարել են տեղեկություն իմանալ Ձեր մասին:
— Հա՜, դե ուրեմն կարող եմ պատմել: Հայրս մեր գյուղի քահանան էր, չնայած հակառակ իր կամքի էր ձեռնադրվել, բայց բոլորի կողմից շատ հարգված մարդ էր: Հիշում եմ, հաճախ կատակում էր «Մարդ չդառա, տերտեր դառա»: Մեր տունն էլ գյուղի ամենահարուստ տունն էր այդ ժամանակ, հենց եկեղեցու դիմացն էր: Մեծ բախտ է լավ ծնողներ ունենալը, մանավանդ լավ մայր, մայրը ամեն ինչ է: Իմ մայրը սարի պախրա էր… շատ գեղեցիկ, զարմանալի առողջ և տաք սրտի տեր… և ինչ որ սարի բան կա իմ մեջ՝ նրանից է…
— Իսկ Դուք ընկերներ շա՞տ ունեիք:
— Հա՜, շատ, մանկությանս ընկերներին երբեք չեմ մոռանա: Մեկն էլ կար, անունը Նեսո, երբ փոքր էր գիշերները գերանների վրա նստում էինք, ինքը հեքիաթներ էր պատմում: Շատ լավ տղա էր, միայն թե ազքատ ընտանիքից էր, այդպես էլ ուսում չստացավ… Մի օր էլ իմասա, որ գող է դարձել: Շատ վշտացա…
— Իսկ քա՞նի երեխա ունեք:
— Օ՜, տասը՝ Սեդան, Մուշեղը, Նվարդը, Համլիկը, Արտավազդը, Անուշը, Աշխենը, Թամարան, Արեգը և Արփենիկը :
— Իսկ անունները ինչպե՞ս եք ընտրել:
— Ես իմ զավակների անունները հատուկ խնամքով եմ ընտրել: Օրինակ՝ Արեգ որդուս անունը դրել է Ղազարոս Աղայանը: Երբ իմացավ, թե զավակ եմ ունենալու, խնդրեց՝ աղջիկ լինելու դեպքում կոչեմ Արեգնազան, տղա լինելու դեպքում՝ Արեգ: Անուններից երեքն էլ Րաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ, Աշխեն, Նվարդ:
— Իսկ Դուք երբ փոքր էիք, քանի՞ քույր ու եղբայր էիք:
— Մենք յոթն էինք, բայց հայրիկիցս բացի հորեղբայրներս էլ մեզ հետ էին ապրում: Մենք շատ մեծ ընտանիք էինք: Պատկերացնու՞մ ես, այդքանով հավաքվում էինք օջախի շուրջը, ուտում-խմում ու հեքիաթ էինք ասում: Երեխաներից ինձ տարիքով ամենից մոտը Ռոստոմն ու Օսանն էին, նրանց հետ էի խաղում:
— Շնորհակալ եմ, հաջողություն Ձեզ:
— Ես էլ եմ շնորհակալ: