Աստղադիտարաններ

Առաջին աստղագետները քրմերն էին, հենց նրանք էին դիտում աստղազարդ երկինքը: Աշխարհում կան մի քանի հնագույն աստղադիտարաններ, որոնք հասել են մեզ: Դրանցից ամենահներն են Լոնդոնից մոտ 130 կմ հեռավորության վրա գտնվող Սթոնհենջը, որը թվագրվում է մ.թ.ա 15րդ դ.-ով և Հայաստանում գտնվող Քարահունջը, որը մոտ 5000 տարվա պատմություն ունի: 

Հելլենիստական ժամանակաշրջանի աստղադիտարան է համարվում Ալեքսանդրյան Մուսեյոնը: Մուսեյոնը դա հետազոտական կենտրոն էր, որի կազմի մեջ էր մտնում նաև Ալեքսանդրյան գրադարանը:

Ժամանակակից տիպի աստղադիտարանների ստեղծումը հնարավոր դարձավ 17րդ դարում՝ այն բանից հետո, երբ ստեղծվեց առաջին հեռադիտակը: 1667-ին Փարիզում ստեղծեցին առաջին հեռադիտակը:

1692թ. — ին հիմնադրվեց առաջին ռուսական աստղադիտարանը Խոլմոգորներում, իսկ 1701-ին Պետրոս I-ի հրամանով՝ Մոսկվայում: 1839-ին Պուլկովում հիմնած աստղադիտարանը այսօր էլ համարվում է Ռուսաստանի քսան աստղադիտարաններից առաջատարը: 

Ժամանակակից աստղադիտարանների շենքերը գլանաձև կամ բազմանիստ աշտարակներ են, որոնց մեջ տեղադրված են հեռադիտակները: Օպտիկական սարքավորումների քաշը երբեմն հասնում է մի քանի հարյուր տոննայի, որոնք շարժման մեջ են դրվում հատուկ շարժիչներով: Նման տարածքները օժտված են հովացնող համակարգերով, հզոր համակարգիչներով, աշխատակիցների հարմարավետ աշխատասենյակներով և մեծ դարպասներով, որոնց միջոցով հնարավոր է դառնում խոշոր տեխնիկա մցնել ներս:

Աստղադիտարանները սովորաբար կառուցվում են քաղաքներից հեռու, այնպիսի տեղանքներում, որտեղ քիչ է լինում ամպամածություն, բացակայում է բնակավայրերի գիշերային լուսավորություն: Աստղադիտարանների համար ընտրվում են բարձրադիր տեղանքներ, որտեղից կարելի է ուսումնասիրել մթնոլորտի ցածր շերտերի ինֆրակարմիր ճառագայթումը:

Կան այնպիսի աստղադիտարաններ, որոնք աշխատում են նեղ մասնագիտական ծրագրերով, ինչպես օրինակ, այնպիսի կայաններ, որոնք զբաղվում են առանձնապես Արևի ուսումնասիրություններով: Տիեզերանավերի և տիեզերական կայանների վրա նույնպես կան աստղադիտարաններ: Օրինակ TESS տիեզերական սարքը երկու տարվա ընթացքում հայտնաբերել է ավելի քան 2100 մոլորակներ:

Ահա աշխարհի խոշորագույն աստղադիտարանները.

Չինաստանում գտնվող «Տիեզերական աչք» կոչվող աստղադիտարանը 

 

Չիլիի Պարանելյան աստղադիտարանը

Պուերտո-Ռիկոյի Արեսիբո աստղադիտարանը

 

Կանարյան կղզիներից մեկում՝ Պալմայում Ռոկե-դե-լոս-Մուչաչոս աստղադիտարանը

 

ԱՄՆ-ի Կեկա կոչվող աստղադիտարանը

 

РАН հատուկ աստրոֆիզիկական աստղադիտարան Ռուսաստանում

Չիլիում կառուցվող աշխարհի ամենամեծ աստղադիտարանը

Եվրոպական հարավային աստղադիտարանը հրապարակել է կարճ համակարգչային տեսապատկեր, որում նկարագրված է ապագայի ամենախոշոր աստղադիտակն աշխարհում՝ European Extremely Large Telescope (E-ELT)-ը: Այն պատրաստ կլինի 2024 թվականին, կառուցվելու է Չիլիի անապատներից մեկում: Շինարարությունն սկսվել է 2014 թվականին: Աստղադիտակի հայելիներն ունեն 39 մ տրամագիծ, մինչդեռ այսօր աշխարհի խոշորագույն աստղադիտակի՝ Մեծ Կանարյանի տրամագիծը 10,4 մ է: E-ELT-ը կարող է հավաքել 13 անգամ ավելի շատ լույս, քան այսօր գործող որևէ այլ աստղադիտակ: Նրա փոխանցած պատկերը 16 անգամ առավել հստակ է լինելու, քան «Հաբլ»-ինը: Այս նոր աստղադիտակով գիտնականները մտադիր են ուսումնասիրել իրենց կողմից վերջերս բացահայտված էկզոմոլորակները, տեսնել նոր տիեզերք, ուսումնասիրել նոր համաստեղություններ:

Բյուրականի աստղադիտարան, Հայաստան

Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թ, Աստղադիտարանի առաջին տնօրենի` Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ։ Այն կառուցված է Արագած լեռան հարավային լանջին։ Աստղադիտարանի գիտական գործունեությունն ուղղված է տիեզերքում անկայուն երևույթների հետազոտմանը, որի համար նախատեսված է 5 հիմնական դիտակ, որոնցից են աստղադիտարանի խոշորագույն 2,6մ և Շմիդտի 1,0մ հանրահայտ դիտակները։ Հիմնական և օժանդակ կառույցներից բաղկացած աստղադիտարանը՝ որպես ճարտարապետական համալիր, նախագծել է հայ նշանավոր ճարտարապետ Սամվել Սաֆարյանը։ 1998 թվականից աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։

Բյուրականի աստղադիտարան
Բյուրականի աստղադիտարան
Բյուրականի աստղադիտարան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s