Ձմեռային ճամբարը սկսվեց հունվարի 11-ից և կտևի մինչև ամսվա վերջ: Մեր դասարանի ջոկատավարը ընկեր Հասմիկն է:
Հունվարի 11-ը երկուշաբթի է: Եկա դպրոց ժամը 9:00-ին: Տեխնոլոգիայի դասին գնացինք մետաքսագործության: Այնտեղ ծանոթացանք տպագրության տեխնիկաներից մեկին: Ապա գնացինք պարի, որից հետ ընկեր Հասմիկի մոտ քննարկեցինք հետագա ճամփորդությունները և նախագծերը: Վերջում խաղացինք բնագիտական լոտո: Շուտով եկավ տուն գնալու ժամանակը: