ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ — նախագիծ

ձեռքի-աշխատանք

Սիրելի սովորողներ, այս նախագիծը երկրում ստեղծված իրավիճակի մեր արձագանքը պետք է դառնա: Սա Խաղաղության մեր կոչն է, մեր խաղաղ երկնքի տակ ապրելու իրավունքն է:

Անիմացիան շատ հարմար գործիք է մեր միտքը առավել արտահայտիչ ներկայացնելու համար:

Աշխատում եք ներկայացնել ոչ թե սպանություն, արյունահեղություն, այլ հակառակը, շեշտը դնում եք զենքի վերացման, բնության, սիրո հաղթանակի վրա:

Օրինակ կարող եք ներկայացնել, թե ինչպես է զենքը վնաս հասցնում, ապա ներկայացնում եք, թե ինչպես է այդ զենքը վերանում և խաղաղություն է տիրում:

Նախագծի փուլերն են՝

  1. Սցենարի ստեղծում — Կարող եք աշխատել թե՛ անհատապես և թե՛ ընկերոջ հետ: Սցենարը կարող ենք միասին քննարկել էլ-փոստի միջոցով: Կսպասեմ ձեր սցենարներին…
  2. Անիմացիայի ստեղծում — Ընտրում եք ձեզ համար հարմար տարբերակը՝ նկարչական (Առանձին կադրեր եք նկարում, միացնում եք ցանկացած մոնտաժային ծրագրով, հնչյունավորում եք), Stop motion (Կարող եք օգտագործել ձեռքի տակ եղած ցանկացած առարկաներ՝ գունավոր թղթեր, պլաստիլին, խաղալիքներ, կենցաղային այլ իրեր: Դրանց շարժումները ֆիկսում եք ձեզ արդեն ծանոթ եղանակով, և ստացված կադրերը միացնում եք ցանկացած մոնտաժային ծրագրով: Հնչյունավորում եք:) համակարգչային անիմացիա (Ստեղծում եք անիմացիան ձեր նախընտրած ծրագրով: Չեք մոռանում հնչյունավորման մասին:)
  3. Արդյունքը տեղադրում եք YouTube-ում, հղումն ուղարկում եք ինձ:

Իմ մուլտֆլմը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s