Ձմեռ Պապը բնավորությամբ շատ հանգիստ, համեստ, ուժեղ, բարի է, իսկ Սանտա Կլաուսը ավելի ակտիվ և նույնպես բարի է, բայց միքիչ ուրիշ ձևի մեջ, դա Ձմեռ Պապի և Սանտա Կլաուսի գլխավոր
տարբերություններից է: Նրանք տարբերվում են նաև տեսքով, Ձմեռ Պապը բարցրահասակ է, իսկ Սանտան ավելի կոլոտ: Ձմեռ պապը շատ նման է ռուսական Дед Мороз — ին, այդ պադճառով սովետական մուլտֆիլմերի մեծ մասում կարելի է տեսնել Ձմեռ Պապին բնութագրող հատկանիշները: Իսկ Սանտան տարածված է գրեթե բոլոր երկրներում:
Ձմեռ Պապի և Սանտա Կլաուսի տարբերության աղյուսակ:
Ձմեռ Պապ | Սանտա Կլաուս |
---|---|
Ծեր | Միջին տարիքի |
Բարձրահասակ, նիհար, բայց ուժեղ | Ցածրահասակ, գիրուկ |
Լուրջ, վսեմ, ոչ ժպտուն, բայց բարի և արդար | Ուրախ, կենսախինդ |
Երկար և սպիտակ մորուք ու մազեր | Հիմնականում մորուքը կարճ է, իսկ մազերը գանգուր են |
Երկար վերարկուով՝ կապույտ, սպիտակ, արծաթագույն կամ կամիր գույնի | Կարմիր կարճ կիսամուշտակով։ Կարմիր գույնը հասարակության մեջ արմատավորվել է 1930 թվականի Coca-Cola-ի խոշորամասշաբ գովազդային ակցիայից հետո։ Կերպարի հեղինակը նկարիչ Չիկագո Հեդդոն Սանդբլոմն է |
Տաբատը հիմնականում թաքնված է մուշտակի տակ, այն հազվադեպ է երևում | Կարճ կարմիր տաբատ |
Լայն գոտի | Գոտի ճարմանդով |
Գործած, տաք ձեռնոցներ | Բարակ, սպիտակ ձեռնոցներ |
Առանց ակնոցների | Հաճախ պատկերվում է ակնոցներով |
Հագնում է կաճյակներ (վալենկա) | Հագնում է կաշվից երկարաճիտ կոշիկներ, հիմնականում սև |
Գալիս է սահնակով, որը բերում են երեք ձիեր | Ճանապարհորդում է սահնակով երկնքում։ Սահնակը տանում են եղջերուները |
Որպես կանոն, նրան ուղեկցում է Ձյունանուշը, ով իր թոռնիկն է | Որպես օրենք, ոչ ոք չի ուղեկցում։ Երբեմն կարող են ուղեկցել թզուկները և էլֆերը |
Ներս է մտնում դռնով և անձամբ է տալիս նվերը, այն բանից հետո, երբ երեխաները երեք անգամ կկանչեն իրեն։ Այլ դեպքում նվերը գաղտնի դնում է տոնածառի տակ Ամանորի գիշերը | Ներս է մտնում ծխնելույզով և դնում է նվերը հատուկ նախապատրաստված գուլպաների մեջ |