Փորձ 1
Փառաոնյան օձեր
Նախ վերցնում ենք չոր սպիրտ և կալցիումի գլյուկոնադ: Կալցիումի գլյուկոնադը դնում ենք չոր սպիրտի վրա: Վառում ենք չոր սպիրտը և հետևումնք ռեակցիային: Կալցիումի գլյուկոնադից սկում են դուրս գալ սև օձեր: Սա քիմիական երևույթ է:
Փորձ 2
Հրաբուխ
Վերցնում ենք ամոնիումի բիքրոմատ և սպիրտ: Ամոնիումի բիքրոմատը լցնում ենք սարաձև, իսկ վրան կենտրոնից լցնում ենք սպիրտ: Այնուհետև վառում ենք այն: Տեսնում ենք, թե ինչպես հրաբուխի պեց ժայթքում է տեղի ունենում: Ժայթքումն ավարտվելուց հետո տեսնում ենք, որ ստացանք նոր, կանաչ և ավելի ընդարձակված նյութ: Սա քիմիական երևույթ է, որովհետև ստանում ենք նոր կանաչ նյութ:
Փորձ 3
Մոմի հալումը և սառեցումը ջրի միջոցով
Վերցնում ենք մոմ, փշրում ենք և լցնում ենք տարայի մեջ: Ապա տարան տեղադրում ենք ամրակալի օղի վրա: Վառում ենք սպիրտայրոցը և դնում ենք տարայի տակ: Որոշ ժամանակ անց մոմը հալվում է: Այնուհետև հալված մոմը լցնում ենք ջրով ամանի մեջ և տեսնում ենք, որ մոմը կրկին պնդացավ: Դա ֆիզիկական երևույթ է, որովհետև փոխվում է միայն մոմի ագրեգատային վիճակը:
Փորձ 4
Հրավառություն
Վառում ենք սպիրտայրոցը: Վերցնում ենք մագնեզիում և ունելիով պահում ենք այն սպիրտայրոցի կրակի վերին մասում: Մի քանի վայրկյանից մագնեզիումը բոցավառվում, արձակում է ուժեղ լույս և փոշիանում է: Այս երևույթը քիմիական էր, որովհետև վերջում առաջացավ նոր նյութ:
Փորձ 5
Թթվային ռեակցիա
Վերցում ենք ջուր, սոդա և թթու: Ջուրը լցնում ենք փորձանոթի մեջ, մեջը լուծում ենք սոդան և ավելացնում ենք քիչ քանակության թթու: Տեսնում ենք գազի անջատում: Սա քիմիական երևույթ է:
Փորձ 6
Ապակու դեֆորմացիա
Վերցնում ենք ապակե բարակ խողովակ: Վառում ենք սպիրտայրոցը, պահում ենք ապեկե խողովակը կրակի վերին հատվածում: Որոշ ժամանակ անց ձողը փափկում է և այն հնարավոր է լինում դեֆորմացնել: Սա ֆիզիկական երևույթ, որովհետև փոխվում է միայն մարմնի ձևը: