Քիմիական նյութերի ճանաչումը ըստ ֆիզիկական.քիմիական և ֆիզիոլոգիական հատկությունների
Այն հատկանիշները,որոնցով նյութերը նմանվում կամ տարբերվում են իրարից կոճվում են հատկություններ:Հատկությունները բաժանվում են`ֆիզիկական,քիմիական և ֆիզիոլոգիական:
Ֆիզիկական հատկություններն են`նյութի ագրեգատային վիճակը,գույնը,հոտը,համը,լուծելիությունը ջրում,պլաստիկությունը,խտությունը,ջերմա- և էլեկտրահաղորդականությունը և այլն:
Քիմիականը`թե տվյալ նյութը ինչպիսի այլ նյութերի հետ է փոխազդում առաջացնելով նոր նյութեր:
Ֆիզիոլոգիականը`նյութի աղդեցությունը կենդանի օրգանիզմների վրա:
Քիմիական նյութերի դիտում, նկարագրում, չափում, քիմիական փորձ:
Ներկայումս ավելի քան 25 միլիոն նյութ է հայտնի: Ինչպե՞ս դրանք տարբերակել,
ինչպե՞ս ուսումնասիրել: Այդ հարցում մեզ կօգնեն մեր տեսողությունը, գիտակցությունը,
լսողությունը, համի, հոտի զգացողությունները և ֆիզիկական գործիքները:
Փորձասեղանին դրված են միատեսակ չորս բաժակ` ապակե, ալյումինե, պղնձե և
կապարե: Պղինձը տարբերվում է մյուսներից իր կարմրավուն գույնով, ապակին
թափանցիկ է, իսկ ալյումինը և կապարը նման են. երկուսն էլ մոխրագույն են: Եթե
բաժակները մեր ձեռքը վերցնենք, կզգանք, որ կապարն անհամեմատ ծանր է ալյումինից:
Ինչպե՞ս տարբերեցինք ապակի, պղինձ, ալյումին և կապար նյութերը: Մենք
առանձնացրինք գլխավոր հատկանիշները` գույնը, թափանցիկությունը, խտությունը:
Հատկանիշները, որոնցով նյութերը տարբերվում են մեկը մյուսից կամ նմանվում են
իրար, անվանվում են հատկություններ:
Հատկություններն ուսումնասիրվում են՝ որոշակի պայմաններում նյութերը
նկարագրելու, տարբերակելու և օգտագործելու համար:
Նկարագրել նյութը՝ նշանակում է թվարկել նրա հատկությունները: Տարբերում են
նյութերի ֆիզիկական, քիմիական հատկությունները և ֆիզիոլոգիական ազդեցությունը կենդանի օրգանիզմի վրա:
Դուք բնագիտությունից և ֆիզիկայից արդեն գիտեք, որ յուրաքանչյուր նյութ ունի
որոշակի ֆիզիկական հատկություններ, որոնցով այն տարբերվում է մյուսներից:
Նյութերի ֆիզիկական հատկություններն են՝ ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ,
պինդ), գույնը, հոտը, համը, խտությունը, ջերմահաղորդականությունը, էլեկտ-
րահաղորդականությունը, հալման և եռման ջերմաստիճանները, լուծելիությունը ջրում և այլ լուծիչներում:
Ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ, պինդ), գույնը, հոտը, համը կարելի է որոշել և
նկարագրել զգայարանների օգնությամբ:
Նյութերի լուծելիությունը հեշտ կարելի է որոշել փորձով: Այդպիսի փորձ դուք
կատարում եք տանը ամեն օր: Մենք լավ գիտենք, որ շաքարը և աղը հեշտությամբ լուծվում են ջրում:
Բնության մասին գիտելիքը մարդը ստանում է շատ կարևոր եղանակով`
դիտարկումով:
Դիտարկումը ուշադրության կենտրոնացումն է ճանաչվող օբյեկտի վրա` այն
ուսումնասիրելու նպատակով:
Դիտարկումը շրջակա աշխարհի առարկաների մասին պատկերացումների
նպատակաուղղված ընկալման գործընթաց է: Դիտարկումով մարդը տեղեկատվություն է
կուտակում շրջակա աշխարհի վերաբերյալ, համակարգում դրանք և փնտրում
օրինաչափություններ: Հաջորդ կարևոր քայլը այն պատճառների փնտրտուքն է, որոնցով
բացատրվում են գտնված օրինաչափությունները: Որպեսզի դիտարկումը արդյունավետ լինի, անհրաժեշտ է պահպանել հետևյալ պայմանները.
- հստակ որոշել ուշադրության առարկան` կոնկրետ նյութը, նրա հատկությունները կամ մի նյութի փոխարկումը մյուսի, այդ փոխարկման իրականացման պայմանները:
- Դիտարկողը պետք է իմանա՝ ինչու է անցկացնում դիտարկումը, հստակ ձևակերպի դիտարկման նպատակը:
- Որպեսզի դրված նպատակը հասանելի լինի, կարելի է կազմել դիտարկման պլան: Եթե դիտարկումից արդյունք է ստացվել, ապա այն բացատրելու համար կարելի է վարկած առաջ քաշել:
Գիտական դիտարկումը տարբերվում է կենցաղային դիտարկումից: Որպես կանոն,
գիտական դիտարկումը կատարվում է խիստ հսկվող պայմաններում: Առավել հաճախ այդպիսի դիտարկում կատարվում է հատուկ տարածքում`փորձասենյակում .Դիտարկումը, որը կատարվում է հսկվող պայմաններում, անվանվում է
փորձարկում՝ էքսպերիմենտ («էքսպերիմենտ» բառը լատինական ծագում ունի
(experimentum), որը հայերենում թարգմանվում է «փորձ»): Փորձը թույլ է տալիս հաստատել կամ ժխտել այն վարկածը` ենթադրությունը, որը ծնվել է դիտարկումից: Այդպես ձևավորվում է եզրակացությունը:
Ընդունված է փորձը ձևակերպել հատուկ մատյանում, որն անվանվում է լաբո-
րատոր: Այդ նպատակի համար կարելի է վերցնել սովորական տետր, սակայն գրան- ցումը նրանում կլինի մի փոքր անսովոր: Նշվում են փորձի կատարման ժամանակը, անվանումը, փորձի ընթացքը, որը հարմար է գրանցել աղյուսակի ձևով.
Ի՞նչ եմ արել |
Ի՞նչ եմ դիտարկել |
Եզրակացություն |
հղղում → տաքացման մասին նյութը:
Լրացուցիչ հարցեր և վարժություններ
Երկաթին բնութագրական չէ հետևյալ ֆիզիկական հատկությունները
1.էլեկտրահաղորդականությունը
2.մետաղական փայլը
3.սովորական պայմաններում հեղուկ վիժակը
4.ջերմահաղորդականությունը
Պատասխան՝ Բնութագրական են
2.Հաստատեք համապատասխանություն հետևյալ նյութերի ու դրանց բնորոշ հատկությունների միջև,
Ա.Խմելու սոդա 1.Պինդ է,մետաղական փայլ ունի,հոտ չունի
Բ.Երկաթ 2.Հեղուկ է,հոտ չունի,թափանցիկ է,անգույն
Գ.Քացախ 3.Պինդ է,ջրում լուծվում է,սպիտակ է,բյուրեղային է
Դ.Ջուր 4.Հեղուկ է,թափանցիկ է,հոտ ունի
Ա.Խմելու սոդա — 3.Պինդ է,ջրում լուծվում է,սպիտակ:
Բ.Երկաթ — 1.Պինդ է,մետաղական փայլ ունի,հոտ չունի:
Գ.Քացախ — 4.Հեղուկ է,թափանցիկ է,հոտ ունի:
Դ.Ջուր — 2.Հեղուկ է,հոտ չունի,թափանցիկ է,անգույն
Տնային առաջադրանքներ`Սովորել`էջ 18-25,վարժ.էջ 26
Էջ 26 — ի վարժությունները
Հարցեր և վարժություններ
1. Ի՞նչ է դիտարկումը: Դիտարկումը ե՞րբ կլինի արդյունավետ:
Դիտարկումը ուշադրության կենտրոնացումն է ճանաչվող օբյեկտի վրա` այն ուսումնասիրելու նպատակով: Որպեսզի դիտարկումը արդյունավետ լինի, անհրաժեշտ է պահպանել հետևյալ պայմանները.
1. հստակ որոշել ուշադրության առարկան` կոնկրետ նյութը, նրա հատկությունները կամ մի նյութի փոխարկումը մյուսի, այդ փոխարկման իրականացման պայմանները:
2. Դիտարկողը պետք է իմանա՝ ինչու է անցկացնում դիտարկումը, հստակ ձևակերպի դիտարկման նպատակը:
3. Որպեսզի դրված նպատակը հասանելի լինի, կարելի է կազմել դիտարկման պլան: Եթե դիտարկումից արդյունք է ստացվել, ապա այն բացատրելու համար կարելի է վարկած
առաջ քաշել:
2. Ինչո՞վ են տարբերվում վարկածը և եզրակացությունը:
Սկզբում լինում է վարկածը, ապա փորձի արդյունքում ձևավորվում է եզրակացություն:
3. Ի՞նչ է փորձը:
Փորձում իրականեցնում են տարբեր գործողություններ, որից ստացված արցյունքը, կամ հաստանում է վարկածը, կամ ժխտում, կամ բացահայտում է նոր երևույթ:
4. Ի՞նչ կառուցվածք ունի բոցը:
Բոցը ունի տաքության մակարդակներ: Բոցի ամենաներքին մասը 350°C է, իսկ ամենավերինը մոտավորապես 1300°C:
5. Ինչպե՞ս պետք է իրականացնել տաքացումը:
Ինչպես կատարել տաքացում
անոթը ամրացնում ենք թաթին և ձագարի միջոցով անոթում լցնում ենք նյութը, ապա Վառում ենք սպիրտայրոցը: Փորձանոթը ամրացնում ենք ձեռքի բռնիչի վերին մասով և թույլ թեքությամբ պահում ենք սպիրտայրոցի կրակի վերին հատվածում տաքացումը ավարտելուց սպիրտայրոցը հանգցնում ենք՝ թասակը վրան դնելով:
6. Սովորական պայմաններում նյութը գտնվում է պինդ ագրեգատային վիճակում,
ջրում չի լուծվում, էլեկտրական հոսանքի լավ հաղորդիչ է, մուգ մոխրագույն է,
կարծր չէ, փխրուն է: Հետևյալ երեք նյութերից որի՞ ֆիզիկական հատկություններն
են թվարկված` ալյումին, պղինձ, գրաֆիտ:
Պատասխան՝ գրաֆիտ