Այս օրերին սղեծվում են բազմաթիվ ասույթներ կապված երկրում ստեղծված պատերազմական իրավիճակի հետ, ինչպես նաև վերհիշվում են իննսունականներից թևավոր դարձած խոսքերը և հայրենասիրական երգերն ու կոչերը:
Մոնթեն ասել է.
- Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը…
- Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է, որ պիտի կառուցված լինի խելամիտ հաշվարկների վրա:
- Զինվորը զինվոր է, երբ ունի պետական մտածողություն:
- Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է:
Այս օրերին ամենից տարածված դարձավ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ, ապա հայտնվեց #ՀԱՂԹՈՒՄԵՆՔ հեշթեգերը: #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ հեշթեգն օգտագործելով ես մեր անիմացիայի խմբով ստեղծեցի այս տեսահոլովակը:
Տարածված ասույթ է դարձել մեր վարչապետի խոսքը.
- Արցախը Հայաստան է, և՝ վերջ…
Չնայած հեղինակային իրավունքը նրան չէ պատկանում, այլ Լեոնիդ Ազգալդյանին, որն ասել էր՝ «Սա Հայաստան է եւ վերջ»:
Այլ հայտնի ասույթներից են դարձել #ՃԱՆԱՉԵՔԱՐՑԱԽԸ, #միասինուժեղենք, #ՈւժեղԱրցախ, <<Ղարաբաղը մերն է>>, <<Աջակցենք Արցախին>>:
Արցախ մուտք գործելուց հանդիպում ենք ճանապարհային ցուցանակի, որի վրա գրված է՝ <<ԱԶԱՏ ԱՐՑԱԽԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՁԵԶ>>:
Պատերազմական մեմեր՝
«Էրթամ քեզի համար ԱԹՍ բերեմ»
«Մինչև Արծրունն ու Շուշանը չասեն, չեմ հավատա»
«Շուշանի մոտ էլ նայի»
Հայր և որդի հանդիպում են կռվի դաշտում: Որդին զարմացած հարցնում է.
- Հե՜ր, էս դու է՞լ ես ստեղ:
- Հա՛ բա, գիտես հայրենասեր մորդ ես քաշել:
Գրազի սնիկերս


