. Ուշադիր լսեք ուսուցչին և կատարեք նրա ցուցումները
-
Քիմիայի կաբինետում պիտի աշխատել արտահագուստով, ձեռնոցներով և ակնոցներով: Արգելվում է սնունդ ընդունել
-
Աշխատանքային սեղանը պիտի մաքուր պահել, չպիտի լինեն ավելորդ առարկաներ, որոնք տվյալ աշխատանքին չեն վերաբերվում
-
Աշխատանքը ավարտելուց հետո մաքրեք և կարգի բերեք աշխատանքային սեղանը
-
Խստիվ արգելվում է կատարել փորձեր, որը չի վերաբերվում տվյալ աշխատանքին, ձեռքերով վերցնել նյութերը, փորձել նյութերի համը:
Քիմիական նյութերի հետ վարվելու կանոնները
.Փորձեր կատարելու համար դուք օգտագործելու եք տարբեր նյութեր, որոնք գտնվում են փակ տարաներում, իսկ հեղուկ նյութերը փակ անոթներում:
-
Փորձեր կատարելու համար վերցրեք նյութերի փոքր բաժիններ: Պինդ նյութերից սովորաբար պահանջվում է թեյի գդալի ¼ չափ, իսկ հեղուկներից` 1-2 մլ:
-
Նյութերից վերցնելու ժամանակ ամանների խցանները սեղանի վրա դրեք շրջված, այսինքն այն մասով, որը չի մտնում ամանի մեջ:
-
Մի թողեք նյութերով ամանների բերանը բաց, նյութից նմուշ վերցնելուց հետո ամանի բերանը փակեք և դրեք տեղը
-
Չօգտագործված նյութերը չի կարելի հետ լցնել մաքուր նյութի վրա, այլ լցրեք այդ նպատակների համար հատուկ նախատեսված անոթի մեջ:
-
Օգտվեք միայն այն նյութերից, որոնց վրա գրված են անունները և որոնք դրված են ձեր սեղանի վրա:
-
Պինդ նյութերը ամանից վերցրեք միայն չոր գդալիկով կամ փորձանոթով: Մինչև նյութերը փորձանոթի մեջ յցնելը` ստուգեք կոտրված չէ արդյո՞ք փորձանոթի հատակը կամ ճաքած չէ՞ արդյոք:
-
Փորձեր կատարելիս միշտ օգտագործեք մաքուր լաբորատոր ամանեղեն:
Նախազգուշացումներ
. 1.Աշխատելիս նյութերը չթափեք ձեռքերին և հագուստին, հատկապես հիմքերը և թթուները:
2.Փորձանոթում լուծույթը տաքացնելիս կամ եռացնելիս անհրաժեշտ է օգտվել բռնիչից: Փորձանոթի բերանը չի կարելի պահել ոչ իր և ոչ էլ լաբորատորիայում ներկաների կողմը:
3.Մի թեքվեք դեմքով դեպի փորձանոթի բերանը, որտեղ եռում է լուծույթը, այն կարող է ցայտել ձեր դեմքին:
4.Նյութերի հոտը որոշելու նպատակով չի կարելի անոթը մոտեցնել դեմքին, այլ ձեռքի ափով շարժում կատարեք անոթի բերանից դեպի քիթը:
5.Թթուները ջրով նոսրացնելիս (հատկապես խիտ ծծմբական թթուն) հիշեք հետևյալ կանոնը, պետք է թթուն բարակ շիթով դանդաղ լցնել սառը ջրի մեջ խառնելով:
Առաջին օգնություն. 1. Առաջին օգնությունը ցույց տալ միայն ուսուցչի կամ լաբորանտի մասնակցությամբ:
-
Մաշկի կամ հագուստի վրա թթու թափելիս` այդ տեղը լվացեք ջրի շիթով 2–3 րոպե այնուհետև մշակեք 2–3 %-անոց
նատրիումի հիդրոկարբոնատի (խմելու սոդայի) կամ ամոնիակի լուծույթով:
-
Մաշկի կամ հագուստի վրա ալկալու թափվելիս անմիջապես այդ տեղը լվացեք մեծ քանակով ջրով, հետո բորաթթվի
կամ քացախաթթվի 1–2%-անոց լուծույթով, վերջում թրջոց դրեք կալիումի պերմանգանատի 1–2%-անոց լուծույթով:
