Սեպտեմբերի տասնմեկին մենք ուղևորվեցինք Գյումրի: Մեզ այնտեղ էին տանում Մերի Սարգսյանը և Լուսինե Ներսեսյանը: Ուղևորվում էինք գնացքով: Առաջին անգամ պետք է լինեի Գյումրիում: Երբ տեղ հասանք, քաղաքն ինձ հիշեցրեց Թիֆլիսը: Տները գեղեցիկ պատշգամբներով էին, փողոցներով ֆայտոն էր ընթանում: Իր հայրենի Գյումրիի ֆայտոնի մասին գրել է Ավետիք Իսահակյանը, որի տուն-թանգարանը մենք այցելեցինք: Այդ տանը Իսահակյանը ծնվել էր: Եղանք նաև Ձիթողցյանների տանը, կամ ինչպես ասում են գյումրեցիները՝ Ձիթողցոնց տանը: Այստեղ տեսանք Գյումրվա մուշուրբան կամ այսպես կոչված՝ կլկլան բաժակը, որը դարձել է քաղաքի խորհրդանիշը: Անցանք Սրբ. Աստվածածին եկեղեցու մոտով, այցելեցինք Յոթ վերք եկեղեցին, որի խորանի հատվածը իր կապույտ և ոսկեգույն զարդանախշերով ինձ ավելի շատ հիշեցրեց ռուսական եկեղեցի: Այցելեցինք այն փողոցները, որտեղ նկարահանվել էին «Եռանկյունի», «Մեր մանկության տանգոն» ֆիլմերը, տեսանք այդ ֆիլմերի հայտնի պատշգամբները, իսկ «Կտոր մը երկինք» ֆիլմի դարպասը այդպես էլ չգտանք, հետո իմացանք, որ փայտե դարպասը փոխարինվել էր երկաթե դարպասով: Անցանք Գյումրիի ամենահին վարսավիրոնոցի մոտով: Վերջում մեր ուսուցիչները անակնկալ մատուցեցին և մեզ տարան պոնչիկանոց
Ես շատ լավ ու հիշարժան օր ունեցա: