Նախագիծ — Ճանաչում ենք բույսեր

Կալանխոե

20200515_083451

Կալանխոեն պատկանում է Թանձրատերևուկների ընտանիքին: Գոյություն ունեն Կալանխոեյի 200-ից ավելի տեսակներ: Նա շատ բուժիչ հատկություններ ունի, նրա հյութը պարունկում է վիտավին C, մագնեզիում, կալցիում, երկաթ պղինձ, մանգան: Բուժման նպատակով օգտագործում են ցողունը և տերևը:

Ավելի հաճախ հանդիպող տեսակին, որ լինում է տներում, ժողովրդի մեջ ընդունված է անվանել «սենյակային ժենշեն» կամ պարզապես «բժիշկ»:
Կալանխոեն աճում եւ բազմանում է Ավստրալիայի արեւադարձային շրջաններում: Այն ունի հակաբորբոքայինվերականգնողարյունը կանգնեցնող հատկություններ: Այս բույսի հյութը կարելի է օգտագործել թրջոցների ու քսուքների տեսքով` թարախային պրոցեսներ բուժելու համար: Կալանխոեի թարմ հյութով կարելի է կանգնեցնել արյունահոսությունը, բուժել մաշկի տարբեր բնույթի ցաները: Հյութը ստանում են բույսի կանաչ տերեւներից` 7 օր պահելով 1-10 աստիճան ջերմաստիճանում եւ մութ վայրում: Կալանխոեի հյութը պետք է այնպես պատրաստվի, որ պարզ ու մաքուր լինի եւ ոչ թե` պղտոր: Կալանխոեի բուժիչ հատկությունները մարդկությանը ծանոթ են դարձել բավական ուշ:
Տերևի հյութը պարունակում է ֆլավոնոիդներ, վիտամին C, մագնիում, կալցիում, երկաթ, մարգանեց, պղինձ, ալյումինիում, որոշ քանակի դաբաղանյութեր։ Տերևը պարունակում է բարդ շաքարներ, խնձորի, թրթնջուկի և քացախի օրգանական թթուներ, կենսագենետիկ ակտիվ նյութեր և ֆերմենտներ։ Կալանխոեի առանձին տեսակներ (օրինակ` K. pinnata) օգտագործվում են գիտական բժշկությունում` վիրաբուժություն, աչքի հիվանդություններ, ստոմատոլոգիա, գինեկոլոգիա, մաշկային հիվանդություններ, քրոնիկ տոնզիլիտ և այլն։ Արտադրվում են բույսից ստացվող հյութ (Succus Kalanchoes) և քսուք (Ungentum K.)։ Կալանխոե դեգրեմոնի տեսակը մեծ կիրառում ունի ժողովրդական բժշկությունում։ Բույսի տերևի հյութն ունի հակաբորբոքային հատկություն. վերքի վրայից մաքրում է մահացած հյուսվածքները և նպաստում բուժմանը։ Ժողովրդական բուժարարները խորհուրդ են տալիս ուտել «դուստր բույսի» տերևը ավիտամինոզի դեպքում, օրը 1 թ/գ։ Բուժիչ նպատակներով կարելի է օգտագործել նաև տնային պայմաններում պատրաստված հյութը, քսուքը և ոգեթուրմը։

Կալանխոեյի աճի համար բարենպատ պայմաններն են պայծառ արևոտ տեղանքը, բարենպաստ ջերմաստիճանն է ձմռանը՝ մինչև՝ 12°C, ամռանը՝ 22-25°C, այն սիրում է շատ ջուր:

Կալանխոեի ծաղկի կառուցվածքը

image103

 

паспорт растения каланхоэ блоссфельда

Կալանխոեի տերևը փետրաձև հատվածավոր է:

Այն բազմանում է սերմերով, կտրոններով:

280px-Выводковая_почка_каланхоэ

Կալանխոեի արմատային համակարգն ունի հետևյալ տեսքը:

armat-w477

Կալանխոեի վեգետատիվ օրգաններն են արմատն ու ընձյուղը, իսկ գեներատիվ օրգաններն են սերմերը կամ կտրենները:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s