Արտավազդ II

Արտավազդ Բ-ի ծննդյան թիվը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է, որ նա ծնվել է Արտաշատում, այդտեղ էլ անցել է նրա մանկությունը: Նա շատ լավ կրթություն է ստացել, տիրապետել է հունարենի և ստեղծագործել է այդ լեզվով: Հայտնի է, որ Տիգրան Մեծի օրոք Հայոց արքունիք են հրավիրվել հույն հայտնի պատմիչներ և փիլիսոփաներ: Հնարավոր է, որ Արտավազդի ուսուցիչներն են եղել Մետրոդորոս Կեփսացին, Ամֆիկրատես Աթենացին: Դեռևս Տիգրան Մեծի իշխանության տարիներին Հայաստանը հայտնվել էր երկու գերտերությունների՝ Հռոմի և Պարթևստանի շահերի բախման կիզակետում: Լավագույն տարբերակը Հայաստանի համար չեզոքություն պահպանելն էր: Ք.ա. 60 թ-ին կնքվեց մի գաղտնի պայմանագիր, առաջին եռապետությամ պայմանագիրը: Ք. ա 54 թ-ին Մարկոս Կրասոսը Ասորիքում հանդիպեց Արտավազդ Բ-ին՝ Պարթևստանի դեմ պայքարը քննարկելու համար, քանի որ Ք.ա. 66-ին Հայաստանի և Հռոմի միջև կնքվել էր ռազմական փոխօգնության պայմանագիր: Արտավազդ Բ-ը խոստացավ ռազմական օգնություն, եթե պայքարը մղվի Հայաստանի Հարավային լեռնային սահմանով: Սկզբում Կրասոսը համաձայնվեց, բայց հետո իր զորքը տարավ Հյուսիսային սահմանով: Արդյունքում, երբ 53թ-ին սկսվեց պատերազմը Պարթևները մի բանակ տարան Հռոմի դեմ, իսկ մյուսը ուղղեցին Հայաստանի կողմ: Արտավազդը ռազմական օգնություն խնդրեց հռոմից, բայց մերժում ստանալով ինքը ևս զորք չտրամադրեց Հռոմին: Արդյունքում Խառան քաղաքի մոտ վճռորոշ ճակատամարտում հռոմեական զորքը մեծ պարտություն տարավ, սպանվածների թվում էր նաև Կրասոսը: Այդ ընթացքում Արտավազդը Պարթևների հետ հաշտության դաշինք կնքեց, որն ամրապնդվեց Բակուրի և Արտավազդի քրոջ ամուսնությամբ: Հետագա տարիներին դաշնակիցները միասին, արքայազն Բակուրի առաջնորդությամբ,  ասպատակեցին Պաղեստինը, Փյունիկիան, Ասորիքը և մտան Կիլիկիա:

Արտավազդի գահակալության ողջ ընթացքում Հայաստանի մայրաքաղաքն Արտաշատն էր (հիմնել էր Արտաշես Ա-ն Ք.ա. 180-ական թթ-ին):

Արտավազդ Բ-ն Տիգրան Մեծից ժառանգել էր «Արքայից-արքա» և «Աստվածային» տիտղոսները:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s