Սա իմ մանկական գրադարանն է: Այստեղ են իմ մանկության սիրելի գրքերը, որոնք սիրել եմ դեռևս մինչև տառաճանաչ դառնալս, այստեղ են նույնիսկ ծնողներիս մանկության գրքերը, այստեղ են այն հետաքրքրաշարժ գրքերը, որ նվեր եմ ստացել հարազատ մարդկանցից:
Ահա ծնողներիս մանկությունից պահպանված հնամաշ գրքերը: Այս գրքերը ինձ համար ընթերցել են մեկ տարեկանիցս սկսած: Միշտ սիրել եմ ուսումնասիրել այդ հնամաշ գրքերի բարի պատկերները: Սրանք, իհարկը, բոլորը չեն: Սրանց նմանները շատ կան:
Իսկ սա իմ մանկության սիրելի գրքերից մեկն է եղել, որն անվանում էի «Առյուծիկ»: Այն անգլերեն է, բայց պարունակում է հարյուրավոր հետաքրքիր թեմաներ, որոնք ես սիրում էի ժամերով դիտել: