Պարզվում է առցանց ուսուցումն էլ իր լավ կողմերն ունի…
Այս ընթացքում եղա Լոռվա մարզում, շատ պատմական վայրեր այցելեցի՝ Օձունը, Հաղպատը, Սանահինը, եղա Ստեփանավանի անտառում, բայց այս անգամ ավելի մանրամասն կպատմեմ Լոռվա բերդի մասին:
Սա Բերդի դարպասն է, որը յուրահատուկ է նրանով, որ ունի կամար: Բերդաքաղաքը իր աշխարհագրական դիրքով գտնվում է այնպիսի տեղում, որ երեք կողմից ձոր է, իսկ մի կողմից բարձր պարիսպ է:
Սա հասարակական շինություն է եղել: Ներսում մի ուղղանկյունաձև սրահ էր, որը, իմ կարծիքով, եղել է ժողովների ու հավաքների տեղ: Սակայն հետագայում մարդիկ այն աղոթատեղիի էին վերածել՝ արևելյան հատվածում տեղադրելով խաչքար և սրբապատկերներ, իսկ կողքին մոմավառության տեղն էր:
Սա Մեծ բաղնիքն է: Շինությունը բավականին խարխուլ վիճակում է: Կիսավեր պատերի մեջ ես նկատեցի կավե ջրատար խողովակներ, որոնք ապահովում էին բաղնիքի ջրամատակարարումը:
Ամենից հետաքրքրակ էին քարե ավազանները (վաննաները), որոնք իրենց ձևով չափազանց նման էին ժամանակակից վաննաների: Դրանցից երեք-չորս հատ կար:
Ամենուր հին շինությունների հատակագծեր էին երևում ու խաչքարեր: