ԲՋԻՋ / Մարտ 9-13

Դասարանական 1

1

2

3
Հարցեր.
1.ի՞նչ գիտես ճարպերի,Նուկլեինաթթուների:

Ճարպերըկենդանական և բուսական հյուսվածքների բաղադրիչներ են։ Կազմված են հիմնականում գլիցերինի և տարբեր ճարպաթթուների միացություններից՝ գլիցերիդներից։ Պարունակում են կենսաբանորեն ակտիվ ֆոսֆատիդներ, ստերիններ և որոշ վիտամիններ։

Ճարպերը սննդի անհրաժեշտ և առավել կալորիական բաղադրամասեր են և օրգանիզմի էներգիայի աղբյուր։ Դրանք նպաստում են սննդի մեջ օգտագործվող այլ մթերքների ավելի լավ ու լիարժեք յուրացմանը, հաճելի համ ու բուրմունք են տալիս մթերքներին։

Ճարպերի նկատմամբ մարդու պահանջը կազմում է օրական 1-1,5 գ՝ 1 կգ զանգվածի հաշվով (օրինակ՝ 70 կգ զանգվածով մարդու համար այն կազմում է օրական 70-105 գ)։


Նուկլեինաթթուներ, բարձրամոլեկուլային, օրգանական միացություններ են,  որոնք կազմված են նուկլեոտիդներից։ Նուկլեինաթթուները՝ ԴՆԹ և ՌՆԹ առկա են բոլոր կենդանի օրգանիզմերի բջիջներում և իրականացնում են ժառանգական տեղեկատվության պահպանում և հաջորդ սերնդին փոխանցելու ֆունկցիա։
2. Ո՞րն է կենդանի օրգանիզմների տարրական միավորը:

Կենդանի օրգանիզմների տարրական միավորը ԲՋԻՋՆ է:

tmp873681822553210882-w631

3.Ո՞վ է առաջին անգամ տեսել բջիջը, ի՞նչ սարքի օգնությամբ:

Անգլիացի ֆիզիկոս Ռոբերտ Հուկը 1665թ.-ին առաջին անգամ տեսավ բջիջը՝  իր իսկ պատրաստած պարզ կառուցվածքի մանրադիտակով:

4.Ինչո՞վ են միմյանցից տարբերվում բջիջները:

Բջիջները լինում են բուսական և կենդանական:

5.Որո՞նք են բուսական եւ կենդանական բջիջների հիմնական տարբերությունները:

Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից: Բուսական և կենդանական բջիջներն ունեն որոշակի տարբերություններ՝ պայմանավորված կենսագործունեության առանձնահատկություններով: Կենդանի բջջում ցիտոպլազման անընդհատ շարժվում է: Բուսական բջիջներին բնորոշ են պլաստիդներ, որոնցով որոշվում է բույսի գույնը: Համարյա բոլոր բուսական բջիջներում երևում են վակուոլներ՝ բջջահյութվ լցված խոռոչներ:

which-protein-is-best_grande

Բուսական բջջին բնորոշ է ամուր բջջապատ, որը արտաքինից պատում է բջջաթաղանթը և հստակ ձև հաղորդում բջջին: Կենդանական բջիջները զուրկ են նշված հատկանիշներից, ունեն նուրբ և ճկուն բջջապատ:

6.Ի՞նչ են մասնագիտացված բջիջները:

Յուրաքանչյուր օրգան, մարմնի մաս կազմված է մասնագիտացված բջիջներից, որոնք տարբերվում են իրենք ձևով: Մարդու օրգանիզմը կազմված է մոտ 200 տեսակի բջիջներրից:

7.Նյութափոխանակության արգասիքները բջջից հեռա­նում են………:

Նյութափոխանակության արգասիքները հեռանում են բջջի բջջաթաղանթից: 

8.Ւ՞նչն    գիտես միաբջիջների և բազմաբջիջների մասին:

Կենդանի օրգանիզմները կարող են լինել միաբջիջ՝ բաղկացած ընդամենը մեկ բջջից: Դրանք են բակտերիաները, կապտականաչ ջրիմուռները և այլն: Կարող են լինել նաև բազմաբջիջ՝ կազմված տարբեր տեսակի բջիջներից: Դրանք են բույսերը, կենդանիները, մարդը:

9.Բջջի բաղադ­րության հիմնական մասը կազմում են…:

Բջջաթաղանթ՝
  • սահմանազատում է բջջին շրջակայից,
  • տալիս նրան որոշակի ձև,
  • պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
  • ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
Ցիտոպլազմա՝
  • մածուցիկ անգույն զանգված է,
  • լցնում է բջջի ամբողջ խոռոչը,
  • իր մեջ ընդգրկում է կորիզն ու մնացյալ օրգանոիդները,
  • նրանում ընթանում են բջջի կենսագործունության հիմնական դրսևորումները:
Կորիզ՝
  • պարունակում է բջջի ժառանգական նյութը,
  • նրա կիսման արդյունքում առաջանում են մայրական բջջին նման, նույնական դուստր բջիջներ:
Օրգանոիդներ՝
  • ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն:

Բջջում ջրից հետո մեծ քանակություն են կազմում…

Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C)ջրածինը (H)թթվածինը (O)ազոտը (N):

Բջիջները պարունակում են այդ տարրերից կազմված քիմիական նյութեր: Հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:

Տնային 1

Պատմել.Բջիջ

1.Բժշկական ջերմաչափն ինչո՞վ է տարբերվում սովորական ջերմա-
չափից:

Բժշկակն ջերմաչափերը լինում են սնդիկով, կամ էլեկտրոնային, նրանց չափման տիրույթը սկսվում է 35-42º, իսկ սենյակային ջերմաչափերը լինում են էլեկտրոնային և սպիրտով, իսկ չափման տիրույթը (- 30)-(+50)ºC:

2.Ճի՞շտ է վարվում արդյոք նկարում պատկերված տղան: Հիմնավորե՛ք ձեր պատասխանը:E1327544-5EDA-42AD-B409-4AB07D4CB919

Նա ճիշտ է վարվում, որ հեռանում է բաց դաշտից: Կայծակի ժամանակ չի կարելի պատսպարվել բարձր, միայնակ ծառի տակ: Պետք է արագ հեռանալ, կամ պպզել ցածր տեղերում:

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s