ԵՐԲ ԷՍ ՀԻՆ ԱՇԽԱՐՀԸ ՄՏԱ

Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՝
Ի՜նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին:
Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՜ւշ է քո բառը, ասին:
Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:
Եվ սրտի ցավից հուսահատ՝ ես մե թաս օղի խմեցի –
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին:
Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.-
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:
Ասի` թե մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկունհամառ է, ասին:
Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ.-
Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին:

  1. Ինչի՞ մասին է ստեղծագործությունը:

Այս ստեղծագործությունը, կարելի է ասել, Չարենցի կենսագրությունն է: Նա խոսոում է, այն մասին, թե ինչպես տարբեր ժամանակաշրջաններում փոխվում էր մարդկանց վերաբերմունքը իրեն և իր ստեղծագործական կյանքի մասին: Ամեն անգամ հայտվելով տարբեր միջավայրերում, նա փորձում էր նորովի ներկայանալ, բայց միշտ չէ, որ նրան հասկանում և ընդունում էին:

  1. Բառարաններից օգտվելով` բացատրում ենք մգեցված բառերի իմաստները:

քամանչա — երաժշտական ժողովրդական լարային գործիք

խալխ — ուրիշ, օտար 

թաս — աման, գավաթ

ծվատ — պատառոտված կոր

աննկուն — չընկճվող

քրքջացին — ծիծաղեցի

վսեմ — վեհ

տաղ — երգ

3. Շեղատառ գրված բառերը ի՞նչ ընդհանրություն ունեն: Գրում ենք այդ բառերն ու ավելացնում նմանատիպ բառեր:

հին — վաղեմի, նախկին

անուշ — դուրեկան, հեզ

անսիրտ — վախկոտ, անգութ

համառ — ըմբոստ, չենթարկվող

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s