Քույրիկս իմ կյանքում

20190726_201059

Իմ քույրիկը շատ խելառիկ աղջիկ է: Նա խանութում շատ երկար որոշումներ է սիրում կայացնել: Նա ուզում է դառնալ, ը˜ը˜ը˜, ճիշտն ասած, ես չգիտեմ թե ոնց են ասում այդ մասնագիտությանը, բայց քույրիկս ասում է իր ապագա մասնագիտությանը՝«բլոջների ու բույսերի մասնագետ»: Ես այդքան էլ չէի ասի՝«ապագա′» մասնագետ, որովհետև նա հիմա էլ է բավականին լավ մասնագետ, վա′յ, մոռացա զգուշացնել, ես չգիտեմ՝ «բլոջ» բառը գրագետ է, թե՝ ոչ, բայց այնտեղ ես որոշեցի գրել այնպես, ինչպես քույրիկս է ասում: Լավ, եկեք վերադառնանք թեմային, քույրիկս և, ը˜ը˜ը˜, ես, դե մեծ մասը գործի քույրիկս է արել, ես, ը˜ը˜ը˜, դե լավ, անդրադառնանք, պատկերացրեք՝ քույրիկս արել է ուսումնասիրության վաթսուն տոկոսը, իսկ ես՝ քառասուն, դե’, լավ, ուշադրություն մի դարձրեք: Մենք միասին, դե ամեն դեպքում քույրիկս, է˜է˜է˜է′ լավ, հանգստանամ, հո˜ո˜ո˜ո˜: Մենք միասին ուսումնասիրում էինք աղոթարարներին, մորեխներին, մրջյուններին, թիթեռներին, բզեզներին, ը˜ը˜ը˜, հա, հիշեցի, բազմակետ պիտի դնեմ… վա˜յ, սխալ տեղ դրեցի, պատկերացրեք, թե ճիշտ տեղում է դրված: Էլ ի’նչ կարող եմ գրել, — Ա′ րփի′, ի’նչ գրեմ քո մասին, Արփի’, հա, հիշեցի, գնացել է լողանալու, նա նաև շատ սիրում է լողանալ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s