- Ներկայացնել Տիգրան Մեծին․ պատերազմներ և նվաճումներ։
- Թվել Տիգրան Մեծի կողմից իրականացված դիվանագիտական քայլերը։
- Մ․թ․ա 66թ․ պայմանգիր․ կետերը և բովանդակությունը
- Ներկյացնել Հռոմի դրությունը մ․թ․ա 1-ին դարում
Արտաշեսյանների արքայատոհմ․ Տիգրան 2-րդ Մեծ մ․թ․ա 95-55 թթ․
Հայոց պատմության ամենամեծ աշխարհակալությունը Տիգրան Մեծի տերությունն էր: Ք.ա. 189 թ.-ին Մեծ Հայքում Հայկազուն-Երվանդունիներից սերող Արտաշես արքան հիմնեց նոր թագավորություն (Ք.ա. 189 — Ք.ծ. 1 թթ.), որը նրա անունով կոչվեց Արտաշեսյան: Արտաշեսյան թագավորությունն իր գագաթնակետին հասավ Տիգրան II Մեծի օրոք (Ք.ա. 95-55թթ.), որի նվաճումների և գերիշխանության սահմանները ընդգրկում էին շուրջ 3 մլն քառ. կմ տարածք:
Տիգրան Մեծը Արտաշես I-ի թոռն է: Նա իր հորեղբայր Արտավազդ I-ի կողմից պատանդ էր տրվել պարթևներին և միայն իր հոր մահից հետո, պարթև Միհրդատ II Արշակունուն (մ. թ. ա. 123–87 թթ.) զիջելով «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը Մեծ Հայքի հարավ-արևելքում, կարողացավ վերադառնալ հայրենիք: Շուտով նա կնքեց հայ-պոնտական դաշինքը, որի առիթով Պոնտասի թագավորը իր դստերը՝ Կլեոպատրային կնության տվեց Տիգրանին: Տիգրանը սկսում է իր պայքարը հռոմեական կայսրության հաստատման դեմ: Սակայն Պարթևստանի հետ Հռոմի դաշնակցությունը ստիպում է Տիգրանին դադարեցնել այդ պայքարը: Ք.ա. 87-85 թթ.-ին Տիգրանը հաղթում է հայ-պարթևական պատերազմում և վերադարձնում է «Յոթանասուն հովիտները» ու, գրավելով Ատրպատկան-Մարաստանը, հասնում և գրավում է Հյուսիասային Միջագետքը, Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն:
Ք.ա. 85-ին Տիգրան Մեծը Առաջավոր Ասիայում հաստատում է իր գերիշխանությունը և ստանջնում է արքայից արքա տիտղոսը: Նա հիմնում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է կառավարման ընդհանուր կենտրոն: Շուտով Տիգրանը կնքում է հակապարթևական դաշինքներ Խարակենե արաբական տերության և Միջին Ասիայի քոչվորների հետ, դրանով խրախուսելով Միջերկրական ծովում ծովահենական շարժումը Հռոմի դեմ: Իսկ Ք.ա. 78-ին նա գրավում է Հռոմի դաշնակից Կապադովկիան:
Այդ ժամանակ հայոց տերությունը տարածվում է Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչև Կասպից ծով և Կովկասյան լեռներից մինչև Միջագետք:
Ք.ա 73-72թթ-ին, զբաղված լինելով Փյունիկիայում և Ասորիքում Հռոմի Սելևկայն դրածոների ընվզումներով, Տիգրանը չի կարողանում աջակցել հռոմեա-պոնտական պատերազմին: Սակայն նա ապաստան է տալիս Պոնտոսի արքա Միհրդատ VI-ին: Ք.ա 69-ին սկսվում է հայ-հռոմեական պատերազմը: Տիգրանակերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո, Արածանիի ճակատամարտում Տիգրանը ծանր պարտության է մատնում հռոմեական բանակը և երկրից վտարում է հռոմեացիներին: Տիգրանը որոշում է հաշտության դաշինք կնքել Հռոմի հետ, բայց, զբաղված լինելով որդու՝ Տիգրան Կրտսերի, ապստամբությունը ճնշելով, չի կարողանում կանխել հռոմա-պարթևական դաշինքի կնքմանը: Տիգրանը պարտության է մատնում Հայաստան ներխուժած պարթևական զորքերին, դրանով խարխլում է հռոմեա-պարթևական դաշինքը: Ք.ա 66-ին Նա Արտաշատում դաշինք է կնքում Հռոմի հետ և կանխում է կործանարար պատերազմի վտանգը: Իսկ Ք.ա. 64-ին նա Պարթևստանի հետ է կնքում հաշտության պայմանագիր և հիմք է դնում հայ-պարթևական համագործակցության: Գահը ժառանգում է Տիգրանի Մեծի որդի՝ Արտավազդ II-ը:
Մ.թ.ա 66 թվականին կնված Արտաշատի պայմանագիրը պարունակում էր հետևյալ կետերը՝
- Ավարտվում է հայ-հռոմեական պատերազմը:
- Մեծ Հայքի կողմից նվաճված բոլոր պետությունները զիջվում են Հռոմին (բացառությամբ Հայկական Միջագետքի):
- Մեծ Հայքն իր 15 նահանգներով և Գոդերձական կուսակալական շրջաններով պահպանվում է որպես անկախ պետություն:
- Ծոփքը ևս մնում է Մեծ Հայքի կազմում (Տիգրան Կրտսերի կալանավորման և Հռոմ հաղթանդեսի տանելու հանգամանքով պայմանավորված):
- Մեծ Հայքը Հռոմին վճարում է ռազմատուգանք 6000 արծաթյա տաղանդի չափով, յուրաքանչյուր հռոմեական զինվորին՝ 50 դրամքե, յուրաքանչյուր հարյուրապետին՝ 100 դրամքե, իսկ յուրաքանչյուր զինվորական տրիբունին՝ մեկ դրամքե։
Ներկյացնել Հռոմի դրությունը մ․թ․ա 1-ին դարում