Փորձ.Չօգտագործելով կողմնացույց փորձիր որոշիր .
ԵՐԿՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԲԵՎԵՌՆԵՐԸ
Հարցեր.
1*Ի՞նչ է վառելանյութի ջերմարար ունակությունը:
Ջերմարար ունակությունը՝ դա նյութի ջերմություն արտադրելու ունակությունն է:
2*Ինչո՞ւ է կայծակին միշտ ուղեկցում որոտ:
Կայծակի ժամանակ պարպման տիրույթում տեղի է ունենում օդի արագ ընդարձակում, որի հետևանքով առաջանում է հարվածային ալիք և մենք լսում ենք որոտ:
3*Բեր սննդային շղթայի օրինակ,որ կազմված կլինի 4 օղակից:
1-Արեգակնային էներգիան օգտագործող բույսեր (բոլոր բույսերը)
2-Խոտակեր կենդանիներ (խոտակերներ)
3-Խոտակերներին ուտող կենդանիներ (գիշատիչներ)
4-Մսակերներին ուտող կենդանիներ (լեշակերներ)
4. Ի՞նչ էներգիայով է օժտված երկնքում թռչող ինքնաթիռը:
Մեխանիկական էներգիա — Մարմինների շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են կինետիկ էներգիա, իսկ փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան՝ պոտենցիալ էներգիա:
Ջերմային էներգիան — վառելանյութերի այրումից առաջացող ջերմային էներգիան է:
Ռեակտիվ շարժիչները մեծ արագությամբ դուրս են մղում տաք օդն ու այրված գազերը՝ ինքնաթիռին հրելով առաջ:
Օդի մեջ թռչող օդանավի վրա ազդում է 4 ուժ՝
1-հրման
2-վերամբարձ
3-գրավիտացիոն
4-դիմադրության
Շարժիչները առաջացնում են հրման ուժը, որն էլ օդը մղելով դեպի թևերը, առաջացնում է վերամբարձ ուժ, որի միջոցով ինքնաթիռը պոկվում է գետնից, մինչդեռ գրավիտացիոն ուժը այն ձգում է ներքև, իսկ օդի դիմադրությունը այն դեպի ետ է ձգում: Երբ ինքնաթիռը թռչում է հաստատուն արագությամբ, այս 4 ուժերն էլ հավասարակշռված են միմյանց հետ: