«Նեսոներն ու կյանքը»
- Ինչո՞ւ Նեսոն նման ճակատագրի արժանացավ:
Որովհետև Նեսոն մի աղքատ, հասարակ, միամիտ գյուղացի տղա էր և, ցավոք սրտի, այդպես էլ չկրթվեց: Առավել, նա ընտրեց հանցագործի՝ գողի ճանապարհը:
- Ո՞րն էր պատմվածքի գլխավոր ասելիքը:
Կարծում եմ, որ պատմվածքի գլխավոր ասելիքն է, որ ինչ դժվարության առաջ էլ մարդ չկանգնի, նա չպետք է կորցնի իր մաքրությունը, չպետք է հուսահատվի և պետք է ձգտի միշտ առաջընթաց ունենա:
- Կա՞ն այսօր Նեսոյի նման մարդիկ:
Նեսոյի նման մարդիկ միշտ էլ կան:
- Ի՞նչ կարծիք ունես նրանց մասին:
Նեսոյի նման մարդիկ, այդքան էլ մեղավոր չեն, որ այդպիսի բախտի են արժանանում, սակայն պատահականությունները պատահական չեն: Կարծում եմ, պետք է հիշել, որ «ամեն ինչ քո ձեռքերում է», պետք է գիտակից լինել: