1. Առանձնացնում ենք նախադասությունները և կետադրում: Ուղղում ենք նկատված սխալները:
2. Վերլուծում ենք ստացված առակը.
Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ: Նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթություններ էին ասում, որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային: Այդ ձկներից մեկն ասաց, որ, օվկիանոսին հասնելու համար, պետք է աշխատել, անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել: Մյուս գուրու ձուկը սովորեցրեց, որ օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի: Երրորդն ավելացրեց. միակ միջոցը անընդհատ կրկնելն է, — ռամ-ռամ-ռամ, — միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը: Հոգնելով տարբեր ուսմունքներից, ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու, և այնտեղ նա հանդիպեց մի ծեր, ոչ մի բանով աչքի չընկնող, ձկան: Նա ասաց ձուկ-պրպտողին, — հիմարիՙկ, օվկիանոսը, որը դու փնտրում ես՝ քո շուրջ է, դու’ էլ ես օվկիանոսի մի մաս, չնայած որ չես նկատում դա, այն քո մեջ է, քո շուրջ, և դու նրա սիրելի մասնիկն ես:
Այս առակը մեզ սովորեցնում է, որ երբեմն հեռվում փնտրած բանը, մոտիկ տեղում է գտնվում:
3. Հիշելով Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմը` շարադրում ենք մտքերը հետևյալ թեմայով` «Ինչու խելագարվեց Սաքոն»:
Պոեմում Թումանյանը նկարագրում է իր ծննդավայրի՝ Լոռվա ձորի տեսարանը: Սակայն նա նկարագրում է ձորը ոչ թե որպես պարզապես գեղեցիկ տեսարան, այլ կերպարանավորում է բնության ամեն մի մասնիկ, յուրովի ներկայացնելով դրանք: Օրինակ ժայռերը ներկայացնում է, որպես դեմ դիմաց կանգնած հսկաներ, որոնք ունքերը կիտած միմյանց են նայում, իսկ նրանց ոտքերի տակ գալարվում է Դեբեդ գետը, որը պոեմում ստանում է Դևի կերպարանք և անվանվում է Դև Բեդ: Դև Բեդը կատաղի ձայներ է հանում, իսկ Հսկաները կարծես ծաղրանքով կրկնում են Դևի ֆշշոցը: Գիշերը էլ ավելի սարսափելի է դառնում ձորում, երբ լուսնյակի լույսի տակ ամեն բան կարծես կենդանի կերպարանք է ստանում: Պոեմի գլխավոր հերոսը՝ հովիվ Սաքոն է, որը ճակատագրի բերումով այդ գիշեր մենակ պետք է անց կացներ ձորի բերանին կանգնած փոքրիկ խրճիթում: Սովորաբար նա իր ընկերոջ հետ էր, իսկ այդ օրը մենակ էր մնացել: Թարսի պես, նա սկսում է հիշել իր տատի պատմած հին զրույցները չարքերի ու հոգիների մասին, որոնք կարող են ստանալ թուրք կանանց, հարազատների և այլ կերպարանքներ ու այցելում են մենակ մնացած մարդկանց: Չնայած, որ Սաքոն հսկա չափերի երիտասարդ էր, բայց նա միամիտ ու վախկոտ հոգի ուներ: Աստիճանաբար նա սկսում է ուշադրություն դարձնել դրսից եկած ամեն ձայնի և վախենալ: Ի վերջո, նա այնքան է ինքն իրեն ներշնչում, որ դրանք չարքեր են, որ եկել են իր ետևից, որ խելագարված դուրս է փախչում ու կորչում է Լոռվա ձորում:
4. Հիշելով Թումանյանի «Փարվանա» բալլադը` գրում ենք, թե քանի երևույթների առաջացման մասին է այնտեղ պատմվում: Առանձին պատմում ենք դրանց մասին:
Փարվանա բալլադում Թումանյանը նկարագրում է այնպիսի երևույթների առաջացումը, ինչպիսիք են Փարվանա լիճը և գիշերային թիթեռները:
Կապուտակ երկնքի ծոցում նստում էր սեգ սարերի արքան իր Փարվանա ամրոցում: Նա մի աղջիկ ուներ, որը կարծես անուշ մի լուսին լիներ: Երբ աղջիկը մեծանում է, հայրը հայտարարում է, որ աշխարհի տարբեր ծայրերից գան իր աղջկա համար փեսաներ, որին աղջիկը կհավանի, նա էլ կդառնա արժանի ամուսին: Սակայն աղջիկը մի անհնար բան է խնդրում, որ բերեն քաջերը, և համայձանում է ամուսնանալ միայն նրա հետ, ով կբերի անշեջ հուրը: Բայց տարիներն անցնում են, ու ոչ ոք քաջերից չի վերադառնում: Շուտով աղջկա գեղեցկությունն էլ մարում է և նա մենակ է մնում: Նա այնքան է լալիս, որ նրա երկնային արցունքներից առաջանում է Փարվանա լիճը, իսկ այն քաջերը, որ գնացել էին անշեջ կրակի ետրից, դառնում են գիշերային թիթեռներ, որոնք կորչում են ամեն անգամ, երբ կրակ են տեսնում և գլխակորույս նետվում են կրակի մեջ:
5. «Թմկաբերդի առումը» պոեմի հերոսներին թվարկում ենք և յուրաքանչյուրի համար նշում ամենաբնութագրական երեք բառերը:
Պարսից Շահի — Հարուստ, Խորամանկ, Խելացի
Ջավախքի հայ իշխան Թաթուլ — Քաջ, Ազնիվ, Սիրահար
Թմուկ բերդի տիրուհի — Գեղեցիկ, Շահամոլ, Դավաճան
Պոեմում նկարագրվում է Պարսից Շահի և Ջավախքի հայ իշխան Թաթուլի կռիվը: Թաթուլը՝ Թմուկ բերդի տիրակալը, շատ քաջ և անպարտելի զորավար էր: Նրա ուժի գաղտնիքն էր գեղեցկուհի կինը: Կնոջ սիրուց ոգևշնչված էր գնում Թաթուլը ամեն անգամ, երբ թշնամու բանակը գալիս էր: Եվ ամեն անգամ վերադառնում էր հաղթանակով: Պարսից Շահը իմանում է այդ գաղտնիքը, լսում է Թաթուլի կնոջ գեղեցկության գովքը և որոշում է դիմել խորամանկության: Նա աշուղ է ուղարկում Թմուկ բերդ: Ինչպես ընդունված էր հին ժամանակներում, ուշուղների համար ճամփան բաց էր ամենուր: Աշուղը երկար օրեր շրջում է պալատի տարածքում և իշխանուհու ականջին անընդհատ գովերգում է Պարսից Շահին, և նույնիսկ Շահի անունից խոստումներ է տալիս իշխանուհուն, ասելով նրան, որ Շահը պատրաստ է դարձնել Թմուկ բերդի տիրուհուն Պարսից թագուհի, անթիվ անհամար գանձեր ու հարստություն է խոստանում նրան: Այս ամենից խենթացած իշխանուհին դավադրության է դիմում: Թաթուլի հերթական հաղթանակից հետո, նա ճոխ խնջույք է կազմակերպում բերդում: Առատ գինի է բերել տալիս: Բոլոր քաջերը, զինվորները և Թաթուլը այդ օրը տոնում են իրենց հաղթանակը մինչև ուշ գիշեր, իսկ երբ ի վերջո բոլոր տղամարդիկ արբած քնում են, իշխանուհին բաց է անում բերդի դարպասը և ներս է թողնում թշնամու բանակը: Թմուկ բերդի ողջ ժողովուրդը կոտորվում է այդ գիշեր… Հաջորդ օրը, Պարսից Շահն արդեն իր կարգադրություններն էր անում Թմբկաբերդում: Երբ նրան հարցրեցին իշխանուհու ճակատագրի մասին, նա ասաց, որ նման դավաճանը տեղ չունի իր կողքին ու հրամայեց ցած նետել Թմուկ բերդի նախկին տիրուհուն ձորի բերանից: Այդպիսով պատժվում է դավաճան կինը…
Պաեմի մեջ Թումանյանը հիշատակում է Ֆիրդուսու իմաստուն խոսքերից.
-Ինչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինին կինն ու գինին…