Երկրորդ ուսումնական շրջանը սկսվեց Սեբաստացու օրերով: Մի շարք միջոցառումներին ես մասնակցություն ունեցա: Օրինակ ելույթներ ունեցա երգչախմբով, իմ ստեղծած մուլտֆիլմը նվիրեցի կրթահամալիրի 30ամյակին և այդ մուլտֆիլմս ունեցավ պրեմյերա Մարմարյա սրահում: Ռուսերեն առարկայից ստեղծեցի հաղորդում նվիրված կրթահամալիրին: Образовательный комплекс Мхитара Себастаци
Ուսումնական պրոցեսում մասնակցեցի մի շարք առարկայական նախագծերի՝
Ուսումնական ծրագիր մաթեմատիկայից՝ Իմ հորինած խնդիրները
Ուսումնական ծրագիր մայրենիից՝ Իմ հորինած առասպելը Ղափամայի մասին, Հարցազրույցներ, Հեքիաթային խառնաշփոթ՝ ՇԱՂԳԱՄԸ
Ուսումնական ծրագիր բնագիտությունից՝ Տեսանյութեր` Տիեզերք և Օպտիկա թեմաներով, Աշխատանք և էներգիա — տեսանյութ
Այս տարի`2020թ.-ին մեր ջոկատավարը ընկեր Էմման էր: Մենք մեր ջոկատով պատրաստեցինք պիցցա, գնացինք Գիտության և տեխնիկայի թանգարան, նաև ես եղա Սահադաշտը և ուղևորվեցի ճամփորդություն դեպի Արատես:
Փետրվարի մեկին մասնակցեցի «Պատնեշների դեմ» քայլարշավ-ակցիային:
Սկսել եմ նոր անիմացիոն ֆիլմ, որը թեմատիկ առումով ուղված է պատնեշների դեմ: Եվ Մաեստրո Ամիրխանյանը սիրով առաջարկեց երաժշտություն գրել ֆիլմիս համար: Դա ինձ համար մեծ պատիվ է: Վաղը գնալու եմ նրա հետ հանդիպման: