Ամռանը ես քույրիկիս հետ առիթ ունեցա լինել Մեղրիում, որովհետև ծնողներս իրենց որմնանկարների վերականգնող խմբով ուղևորվել էին Մեղրի՝ Փոքր թաղի եկեղեցու որմնանկարները վերականգնելու համար:
Մեղրիում մենք եղանք շատ տեղերում՝ Լիճքի յոթ ջրվեժներում, Շվանիձորի ակվեդուկներում, մոտիկից տեսանք Արաքս գետը…
Ինձ համար ամենահիշարժան օրերից եղավ այն օրը, երբ եկեղեցու մոտի մանրաքարերից օգտվելով, ես նկարահանեցի «Կարմիր գլխարկը» մուլտֆիլմը: Մեղրիում ավարտեցի նաև պապիկիս՝ Պարգև Փարադյանի մասին ֆիլմը և նկարահանեցի «Ճանճը» մուլտֆիլմի մեծ մասը:
Մենք այնտեղ շատ լավ ժամանակ անցկացրեցինք, և նույնիսկ չնկատեցինք, թե ինչքան արագ անցան ամռան երկու ամիսները: Օգոստոսին մենք տուն վերադարձանք, որովհետև շուտով պետք է սկսվեր դպրոցական մուտքի ճամբարը, և ես պետք է փոխադրվեի իմ նոր դպրոց՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր: