Հունվարի տասին ես իմ երկարօրյայի խմբով գնացել էի սահադաշտ: Սահադաշտը գտնվում էր Իսակովի պողոտայի վրա՝ Վելոթրեքի շենքում: Դա գեղասահքի դպրոց էր, որը կրում էր Իրինա Ռոդնինայի անունը:
Առաջին անգամ էի սառույցի վրա: Քանի որ արդեն գիտեի անվաչմուշկներով սահել, այդ պատճառով էլ շատ չդժվարացա: Չնայած որ սղլիկ մակերեսը դժվարեցնում էր սահքը, ամեն դեպքում շատ հավես էր: