Այսօր պատմության դասաժամին մենք մաքրությամբ էինք զբաղված: Բաժանվել էինք խմբերի: Մեր խմբին հանձնարարվեց ջրել Մարմարյա սրահի ծաղիկները: Յուրաքանչյուրս ընտրեցինք ջրի համար տարրաներ, ես ընտրեցի փոքրիկ կանիստրա: Սկզբում մենք վերցնում էինք ջուրը ջերմոցից, իսկ հետո ավելի հարմար գտանք վերցնել այն մոտակա պետքարանից: Վերադառնալով դասարան, տեսանք, որ խմբերից մեկը զբաղված էր պատուհանների մաքրությամբ: Երբ բոլորս արդեն դասարանում էինք, մենք սկսեցինք շարադրել մեր գործողությունները:
Ահա հենց այդ շարադրանքը: