Ամանորյա արձակուրդին

gund

Ամանորից առաջ ես դիտել էի «Անուշ» օպերան և «Գողացված Ամանորը» ներկայացումը: Առաջինի մասին իմացա, որ այդ օպերան արդեն հարյուր տարուց ավել է, ինչ բեմադրվում է:

Իսկ «Գողացված Ամանորը» դա Գրինչի մասին հայտնի ֆիլմի հիման վրա ստեղծված ներկայացում է:

Դեկտեմբերի քսանին մենք ընտանիքով Հանրապետության հրապարակում էինք: Այնտեղ քաղաքի գլխավոր տոնածառի վառման արարողությունն էր:

tonacar

Իսկ մեր տան տոնածառը դրանից մեկ շաբաթ առաջ արդեն դրված էր: Ամեն տարի մեր եղևնու վրա ավելանում են ձեռագործ խաղալիքները:

Ահա վերջապես եկավ սպասված օրը: Դեկտեմբերի երեսունմեկն էր, երբ մեր տոնածառի տակ հայտնվեցին գեղեցիկ փաթեթավորված տուփեր: Ես ու քույրիկս անհամբեր սպասում էինք կեսգիշերին, սակայն այդպես էլ չդիմացանք և երեկոյան ժամը տասին բացեցինք մեր նվերները:

Իմ երազանքներից մեկն իրականացավ: Դա փոքրիկ թռչող նկարահանող սարք էր՝ դռոն: Նոր տարվա առաջին օրերին ես շատ նվերներ ստացա, այդ թվում նաև երկու գիրք, որոնցից մեկը՝ «Տոնազավրը» սկսել եմ ընթերցել:

20200107_105505

Մենք շատ հյուրեր ունեցանք, բայց էլ ավելի շատ հյուր գնացինք: Սուրբ ծննդյան օրը մենք եղանք Աշտարկի Այրուձիում, որտեղ ապրում է Գագիկ Փարադյանը՝ պապիկիս եղբայրը: Նրա տան շեմը միշտ հսկում են շները: Նրանք աշխարհի ամենաբարի շներն են: Իսկ ձիերն ապրում են հատուկ ախոռներում: Նրանց մեջ  նաև արաբական ձի կա: Պարզվում է ՄՍԿՀ-ի ագարակի Խզբզ անունով ձին այնտեղ է ծնվել:

auruzdi

Եվս մի շատ կարևոր բան տեղի ունեցավ այս արձակուրդի ընթացքում: Երբ դեկտեմբերի քսանմեկին իմացանք, որ ՄՍԿՀ-ի տարածքում Աշոտ Բլեյանը նստացույց է անում, ցանկապատերի կառուցման դեմ, ես ու հայրիկս որոշեցինք մեր մասնակցությունը ցուցաբերել և ստեղծել անիմացիոն ֆիլմ այդ թեմայով: 20191228_095938Արձակուրդի ողջ ընթացքում մենք աշխատեցինք և մուլտի հիմնական մասն ավարտեցինք, մնում է հնչյունավորումը: Այդ մուլտֆիլմի ստեղծումը շատ հետաքրքիր պրոցես է: Այն «Stop moution» տեխնոլոգիայով է արված: Եվս մի ուրախալի բան տեղի ունեցավ, պապիկս հզորացրեց համակարգիչս և համալրեց այն ինձ անհրաժեշտ ծրագրերով: Իսկ ես մի նոր ֆունկցիա հայտնաբերեցի ծրագրերում, ինչը ինձ հնարավորություն կտա ֆանտաստիկ կադրեր ստեղծել՝ օգտագործելով «Կանաչ ֆոն»-ի հատկությունը:

20200107_144706

Մի խոսքով ես շատ ձեռքբերումներ ունեցա այս արձակուրդի ընթացքում:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s