Աքեմենյան տերությունը Հին աշխարհի աշխարհակալ պետություններից է: Այն տարածվել է Ասիայի, մասամբ Եվրոպայի և Աֆրիկայի մի շարք երկրներում: Տերությունը հիմնադրել է պարսից զորավար Կյուրոս Մեծը մ.թ.ա 553 թ.-ին: Կյուրոսը, դաշնակցելով Հայաստանի Երվանդունի արքայատոհմի հետ, ապստամբու է Մարաստանի թագավոր Աժդահակի դեմ: Այդպես հիմք է դրվել Արյաց համադաշնությանը: Հիմնվում է Արիների (Աքեմենյան) երկիրը:
Կյուրոսին հաջորդեց նրա որդին, որը մ.թ.ա 526-ին մեծ բանակով արշավեց Եգիպտոս և նվաճեց այն։ Եգիպտոսում լուր ստանալով, որ պարսիկ մոգ Գաումատան ապստամբել է և գրավել իշխանությունը և իրեն հռչակել թագավոր՝ նա շտապեց Պարսկաստան, սակայն ճանապարհին մահացավ։ Գաումատայի դեմ դուրս եկավ Աքեմենյան տան ներկայացուցիչ, Պարթևաստանի կուսակալ Վշտասպի որդի Դարեհ I Մեծը:
Մ.թ.ա 522 թ.-ին Դարեհ Մեծը գահ բարձրացավ: Նրա դեմ ապստամբեցին Պարսքը, Էլամը, Մարաստանը, Պարթևստանը, Ասորեստանը, Բաբելոնը, Հայաստանը և Եգիպտոսը:
Մ.թ.ա 521-ի վերջին ապստամբական ելույթները ճնշելուց և Աքեմենյան պետության նախկին սահմանները վերականգնելուց հետո, Դարեհը վերանվաճում է նաև Եգիպտոսը։ Նա կատարում է վարչա-տնտեսական բարեկարգումներ, պետության կարևոր կենտրոնները միացնող ճանապարհների շինարարությամբ, կարգավորում է հին առևտրական ճանապարհները և իջևանատները։ Դարեհի ճանապարհաշինության պսակը եղել է Արքայական ճանապարհը: Նա նաև վերակառուցում է բանակը:
Դարեհ Մեծի օրոք Աքեմենյան պետության ահմանները տարածվեցին Հնդկաստանից մինչև Մակեդանիա, Սև և Կասպից ծովերից մինչև Արաբական, Կարմիր և Միջերկրական ծովերը:
Մ.թ.ա. V դ վերջին Աքեմենյան պետությունը սկսում է անկում ապրել։ 404-ին Դարեհ II թագավորի մահից հետո գահակալական կռիվները բորբոքվում են, իսկ Դարեհ III մահից հետո Ալեքսանդր Մակեդանացին իրեն հռչակում է Աքեմենյանների օրինական ժառանգորդ և Աքեմենյան պետության թագավոր։ Այդպիսով Աքեմենյան պետությունը դադարեց գոյություն ունենալ։