Պաուլո Կոելիո — Սուրբ Ծննդյան պատմություն

Պաուլո Կոելիո

Սուրբ Ծննդյան պատմություն

Համաձայն միջնադարյան մի առասպելի, այն երկրում, որը հիմա Ավստրիա է կոչվում, Բուրխարդների ընտանիքը` հայրը, մայրը և որդին, Սուրբ Ծննդյան օրերին զվարճացնում էին մարդկանց ասմունքով, տրուբադուրների հին բալադները երգելով և  աճպարարություն անելով: Իհարկե, երբեք փող չէր մնում նվեր գնելու համար, սակայն հայրը միշտ ասում էր որդուն. “Գիտես` ինչու Սանտա Կլաուսի պարկը երբեք չի դատարկվում, չնայած որ աշխարհում այդքան շատ երեխաներ կան:Որովհետև Սանտա Կլաուսի նվերները կարող են խաղալիքներ լինել, բայց երբեմն նա շատ ավելի կարևոր նվերներ է մատուցում` “անտեսանելի” նվերներ: Ներքին անհաշտություններ ունեցող ընտանիքում Սանտա Կլաուսը փորձում է  ներդաշնակություն և խաղաղություն բերել: Որտեղ սիրո պակաս կա, նա հավատի սերմեր է ցանում երեխաների հոգում: Որտեղ ապագան մռայլ ու անորոշ է թվում, նա հույս է բերում: Մեր դեպքում, մեր Հոր Ծննդյան հաջորդ օրը մենք երջանիկ ենք, որ ապրում ենք ու կարող ենք անել մեր աշխատանքը, որը մարդկանց է երջանկություն բերում: Երբեք չմոռանաս դա”:

Ժամանակ անցավ: Որդին մեծացավ և մի օր նրանց ընտանիքը անցավ Մելքի տպավորիչ միաբանության շենքի առաջով, որը հենց նոր էր կառուցվել: Երիտասարդ Բուրխարդը ցանկացավ քահանա դառնալ: Նրա ընտանիքը հասկացավ և հարգեց այդ ցանկությունը: Նրանք թակեցին միաբանության դուռը և քահանաների կողմից ջերմ ընդունելության արժանացան, իսկ կրտսեր Բուրխարդին ընդունեցին իրենց շարքերը:

Սուրբ Ծննդյան նախաշեմն էր: Եվ հենց այդ օրը Մելքում մի յուրահատուկ հրաշք կատարվեց: Աստվածամայրը` մանուկ Հիսուսը գրկին, որոշեց իջնել Երկիր և այցելել այս միաբանությունը:

Բոլոր քահանաները շարվեցին Աստվածամոր առջև` ջանալով հերթով յուրովի արտահայտել իրենց պատկառանքը նրա և նրա Որդու հանդեպ: Շարքի վերջում երիտասարդ Բուրխարդը տագնապով սպասում էր իր հերթին: Նրա ծնողները հասարակ մարդիկ էին, որոնք ընդամենը սովորեցրել էին իրեն գնդակները վերև նետել և որոշ աճպարարություններ անել:

Երբ նրա հերթը հասավ, մյուս քահանաները փորձեցին ավարտել հարգանքի մատուցման արարողությունը, քանի որ նախկին աճպարարը որևէ էական բան չէր կարող ավելացնել մինչ այդ ցուցադրվածին և դեռ ավելին` կարող էր փչացնել միաբանության թողած տպավորությունը:

Այդուհանդերձ, սրտի խորքում նա նույնպես ցանկանում էր իրենից ինչ-որ բան նվիրել Հիսուսին և Սուրբ Կույսին: Ամաչելով մյուս քահանաների մանրազնին հայացքներից` նա իր զամբյուղից մի քանի նարինջ վերցրեց և սկսեց նետել դրանք վերև և բռնել` հիանալի շրջան ստեղծելով օդում:

Այդ պահին էր, որ մանուկ Հիսուսը Աստվածամոր գրկին սկսեց ուրախությամբ ծափահարել: Եվ հենց երիտասարդ Բուրխարդն էր, ում Աստվածամայրը ընդառաջ գնաց և թույլ տվեց մի քանի վայրկյան գրկել ժպտացող Հիսուսին:

Լրացուցիչ կրթություն

  1. Գրում ենք անծանոթ բառերի բացատրությունները։

տրուբադուր-եվրոպացի երգահան, հեղինակ կատարող

ներրդաշնակություն-խաղաղ մթնոլորտ

հավաստի-ճշմարիտ տեղեկություն

Մելք-Բենեդիկտյան վանական համալիր

միաբանություն-գաղտնի խմբավորում

յուրովի-ինքնատիպ մոտեցում

պատկառանք-հարգալից վերաբերմունք

  1. Գրում ենք աշխատանք «Բացատրում եմ կարդացածս» թեմայով:

Բնագրում ներկայացված է միջնադարյան մի պատմություն: Որքանո՞վ է այդ պատմությունը համապատասխանում իրականությանը, հեղինակը թողնում է ընթորցողների հայեցողությանը: 

Մի պատանի աճպարար, որ ծնվել էր Բուրխարդների ընտանիքում, և որը մանկուց սովորել էր Սուրբ ծննդյան օրերին մարդկանց զվարճացնել իր երգ ու պարով, մի օր ընդունվում է Մելքի միաբանություն և ընտրում է քահանա դառնալու իր նոր ճանապարհը:

Օրերից մի օր, Սուրբ ծննդյան օրը Աստվածամայրը մանուկ Հիսուսի հետ որոշեց այցելել Մելքը: Բոլորը ոգևորված շարվել էին Աստվածամոր շուրջը և նրանցից յուրաքանչյուրը ջանում էր իր պատկառանքը ցույց տալ: Իսկ երիտասարդ Բուրխարդը իր հերթին, հազիվ զսպելով հուզմունքը, վերցնում է նարինջներ և սկսում է դրանք վեր նետել ու բռնել: Այդպես առաջանում է նարինջների գեղեցիկ շրջապտույտ, որը շատ է զվարճեցնում մանուկ Հիսուսին, և որի համար Աստվածամայրը թույ է տալիս Բուրխարդին գրկել որդուն:

Այս պատմությունը սովորեցնում է մեզ միշտ գործել մաքուր հոգով ու սրտով և վստահել սեփական ուժերին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s