Հին Ճապոնիա և Հին Կորեա

Հին Ճապոնիա

политическая-карта-Японии

Մ.թ.ա 12րդ հազ.-ից -3րդ հազ.-ը տևել է Ճապոնական պատմության հնագույն փուլը, որն անվանում են Ձյոմոն: Այդ ժամանակաշրջանից մեզ հասել են խեցեղենի և զարդարվեստի հնագույն նմուշներ: Դժվար է ասել, թե որտեղից և երբ են բնակեցվել ճապոնական կղզիները՝ Հոկայդոն, Հոնսյուն, Սիկոկուն, Կյուսյուն: Ճապոնիան սերտորեն կապված է եղել հարևան Չինաստանի և Կորեայի հետ: Ինչպես և չինացիները, ճապոնացիները ունեցել են բնության պաշտամունք: Ըստ ավանդույթի ճապոնացի առաջին կայսրը ծագում է արևի աստվածուհի Ամատեռասուից: Այդ աստվածուհուց նրանք ժառանգել են երեք սրբազան առարկաներ՝ հայելի, թանկարժեք քար և թուր: Առաջին աստվածն, որ մարդացավ, դա Ձիմմու կայսրն էր: Մ.թ.ա 660 թթ-ին նա դարձավ Ճապոնական պետության հիմնադիրը:

Կոդզիկի կոչվող հնագույն գրքի մեջ են զետեղված ճապոնական ամենահին ձեռագրերը, այդ թվում նրանց լեգենդները և պատմական տվյալները: Այդ գիրքը գրված էր  չինարեն, քանի որ Ճապոնիան դեռևս չուներ իր գիրը:

Ընդհանուր առմամբ ճապոնական պատմությունը բաժանվում է 6 փուլի: Յուրաքանչյուր փուլ հատկանշական է իր քաղաքական, մշակութային և հոգևոր փոփոխություններով:

Ճապոնիայում տարածված են եղել Բուդդիզմն ու Սինտոիզմը, որպես կրոն: Սինտոիզմի հիմքում է բնության, կենդանիների և նախնիների պաշտամունքը: Չինական Դաոսիզմը, Բուդդիզմը և Կոնֆուցիականությունը նույնպես իրենց ազդեծությունն են թողել Ճապոնիայի վրա:

Ճապոնիան հայտնի է իր տպագրական նկարչությամբ (գրավյուրաներով), ճենապակու ու մետաքսի արտադրությամբ: Ճապոնիան հայտնի է նաև իր սամուռայներով` ազնվատոհմ զինվորական խավով:

 

Հին Կորեա

կորեա2

Մարդիկ բնակվել են Կորեական թերակղզում շատ վաղուց, գտնվել են խեցեգործական նմուշներ, որոնցից ամենա վաղը թվագրվում է մ.թ.ա 8րդ հազ.-ին, իսկ 3-2 հազ.-ից գտնված առարկաները սփռված են եղել ողջ տարածաշրջանով:

Համաձայն լեգենդի Կորեական առաջին պետությունը հիմնել է երկնքի բնակիչ Տանգունի և արջ-կնոջ որդին մ.թ.ա 1300թ.-ին:

Կորեայի մշակույթը անշուշտ ունի չինական ազդեծություն, սակայն անխոս օժտված է նաև ինքնատիպությամբ: Այդ նմանություններն ու տարբերությունները արտահայտված են կորեական կերամիկայի, քանդակի, պարի, երաժշտության, ճարտարապետության և այլ բնագավառներում:

Կրոնական տեսակետից Կորեան շատ բազմազան է: Այստեղ տարածվել են և՛ շամանիզմը, և՛ բուդդիզմը, և՛ կոնֆուցիականությունը, և՛ քրիստոնեությունը:

կորեա4

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s