Հնդկաստանի և Չինաստանի մշակույթները շատ բազմազան են, որքան բազմազան են այդ տերությունների տարբեր շրջանները: Եվ չնայած այդ բազմազանության Հնդկաստանն ու Չինաստանը անպատճառ իրենց ազդեցությունն են թողնում ողջ աշխարհի վրա:
Հին Հնդկաստանը և Հին Չինաստանը եղել են հին քաղաքակրթական կենտրոններ:
Հնդկաստան
Հնդկաստանի պատմությունը սկիզբ է առնում Հառապպական քաղաքակրթությունից, որն իր ծաղկման գագաթնակետին հասավ մ.թ.ա III հազ.-ում: Հառապպական քաղաքակրթությանը հաջորդեց Վեդական շրջանը, որը տևեց ընդհուպ մինչև մ.թ.ա 5րդ դարը: Վերջինս Հինդուիզմի (աշխարհի հնագույն կրոնի) համար հիմք հանդիսացավ: Մ.թ.ա 6րդ դարից սկսած Հնդկաստանի տարածքում հայտնվեցին բազմաթիվ մահաջանապադներ (իշխանություններ): Իսկ մ.թ.ա 3րդ դարում Հարավային Ասիայի մեծ մասը համախմբվեց հնդկական Մաուրիաների կայսրության շուրջ, որն հասավ իր ծաղկման գագաթնակետին Աշոկա Մաուրիայի օրոք: Իսկ 4րդ դարից սկսվեց նոր Գուպտերի կայսրությունը, որն ընդունված է անվանել Հնդկաստանի պատմության Ոսկեդար: Ծաղկում էր արվեստը, փիլիսոփայությունը, գիտությունները, այդ թվում աստղագիտությունը, բժշկությունը:
Հին Հնդկաստանի երկու ամենահիմնական կրոններն են եղել Հնդուիզմը և Բուդդիզմը:
Հնդուիզմը իր արմատներով սկիզբ է առնում Վեդայական ուսմունքից, որն արտացոլված է Վեդաների 4 գրքերի մեջ, ինչպես նաև Ուպանիշադներից, Պուրաներից և էպոսներ՝ «Ռամայանա»-ից և «Մահաբհարատա»-ից (Բհագավատգիտա):
Բուդդիզմը առաջացավ մ.թ.ա 6րդ դարում: Բուդդիզմի հիմքում ընկած է Սինդխարդխա Գաուտամա Բուդդայի (Շակյամունի Բուդդայի) ուսմունքը:
10-12րդ դարի իսլամական արշավանքներից Հին Հնդկական քաղաքակրթությունը անկում ապրեց:
Չինաստան
Հին Չինական քաղաքակրթությունը աշխարհի հնագույններից է, այն սկիզբ է առնում մ.թ.ա 4րդ հազ.-ից: Չինաստանի քաղաքարթության հիմքում ընկած էր հին Կոնֆուցիականությունը, որպես գաղափարախոսություն, ինչպես նաև ընդհանուր գրային համակարգը, որոնք միավորեցին փոքր թագավորությունները և ստեղծեցին հզոր մշակույթ ունեցող քաղաքակրթություն:
Չինաստանի պատմությունը ընդունված է բաժանել 3 մասի՝
I – Մինչկայսրարան Չինաստան (մինչև մ.թ.ա 221թ.-ը)
II – Կայսրական Չինաստան
III – Նոր Չինաստան (1911-ից սկսած)
Չինական մշակութը շատ ինքնատիպ է: Ի տարբերություն հնդկականի այն ավելի ռացիոնալ է և հիմնվում է ավանդույթի, նախնիների և բնության պաշտամունքի վրա: Չինաստանի գլխավոր աստվածությունը Երկինքն է, իսկ գլխավոր տաճարը՝ Երկնքի տաճարն է:
Ամենահին քաղաք-պետությունը եղել է Շանը:
Չինաստանի կրոններն են Կոնֆուցիականությունը, Դաոսիզմը և Բուդդիզմը: