Կատարում ենք տրված պահանջները:
- Լրացնում ենք բացթողնված տառերը:
- Կետադրում ենք նախադասությունները:
- Գտնում ենք տարբեր նախադասություններում հոմանիշ բառեր:
- Բացատրում ենք ընդգծված բառերի գրությունը:
- Եթե հավատար ժամանումների ու մեկնումների չվատախտակի վերևում կախված մեծ ժամացույցին, նրան ընդամենը տասը րոպե էր մնացել Հոգվորթս մեկնող գնացքը նստելու համար, իսկ նա գաղափար անգամ չուներ, թե ինչպես է դա անելու: Կանգնած էր կայարանի մեջտեղում՝ մի հսկա ծանր ճամպրուկով, որն ինքը հազիվ էր կարողանում տեղից շարժել, գրպանը լեցուն դյութական աշխարհի մետաղադրամներով, ձեռքին մի մեծ թռչնավանդակ՝ մեջն էլ իսկական կենդանի բու։
- Հագրիդն իր լրագիրը ծալեց, և նրանք միասին մագլցեցին քարե աստիճաններով ու մտան փողոց։
- Թեև Հագրիդը հավանաբար գիտեր, թե իրենք ուր էին գնում, սակայն միանգամայն ակնհայտ էր, որ նա սովոր չէր նորմալ մարդկային ճանապարհով Լոնդոն այցելելու։
- Մի՞թե որևէ հավանականություն կար, որ աշխարհում ինչ֊որ տեղ, ինչ֊որ խանութներում դյութագործության դասագրքեր կամ կախարդական թռչող ցախավելներ են վաճառվում։
դյութական-կախարդական, փողոց-ճանապարհ, շարժվել-մեկնել, ժամանել-այցելել
տասը — թվական է, լսում ենք տաս, բայց գրում ենք տասը
աստիճաններ — գոյական է, հոգնակի է, վերջում ավելանում է ներ
ինչ-որ — անորոշ դերանուն է, արտահայտում է առարկայի անորոշությունը