Ջոան Քեթլին Ռոուլինգ
Անգլիացի գրող է, առավելապես հայտնի է Ջեյ Քեյ Ռոուլինգ գրական կեղծանվանմբ։Նրա գրած Հարի Փոթերի մասին վիպաշարը թարգմանված է աշխարհի 65 լեզուներով։ Նրա գրքերը աշխարհի տարբեր երկրներում գլխավորում են լավագույն գրքերի ցուցակները։
Ջոանը սիրում էր պատմել հեքիաթներ, իր առաջին պատմությունը գրել է 6 տարեկանում։ Դպրոցն ավարտելուց հետո Ջոանը ընդունվում է Էկզետեր քաղաքի համալսարան՝ ընտրելով լեզվաբանի մասնագիտությունը, խորացված սկսում է ուսումնասիրել ֆրանսերեն։
1991 թվականին՝ 26 տարեկան հասակում, Ջոանը տեղափոխվել է Պարտուգալիա՝ անգլերեն դասավանդելու։ Այնտեղ նա ծանոթացել է ապագա ամուսնու՝ Ժորժի Արանտեսի հետ։ 1992 թվականին տեղի է ունեցել նրանց հարսանիքը։ Նույն ժամանակ Ջոանը սկսել է աշխատել Հարրի Փոթերի մասին առաջին գրքի վրա։ 1993 թվականի հուլիսի 27-ին աղջիկ է ունեցել, իսկ դրանից մի քանի ամիս անց ամուսինները ամուսանլուծվել են։ Ջոանը երեխայի հետ վերադարձել է Մեծ Բրիտանիա՝ բնակվելով քրոջ մոտ Էդինբուրգում։
Շատ չանցած Ջոանը աղջկա հետ տեղափոխվել է իր վարձակալած փոքրիկ բնակարանը։ Դառնալով միայնակ մայր՝ նա ապրել է պետությունից ստացած իր թոշակով, որը հազիվ հերիքում էր միայն ուտելիքի և երեխայի հագուստի համար։ Դրա հետ մեկտեղ, նա շարունակել է գրել։
Հարրի Փոթերի արկածների մասին առաջին գիրքը՝ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» լույս է ընծայվում 1997 թվականին։ Նույն տարում գիրքը ճանաչվում է որպես տարվա լավագույն մանկական գիրք և դառնում բեսթսելեր։ 2000 թվականին Հարրի Փոթերի վիպաշարի առաջին երեք գրքերն արդեն վաճառվել էին 35 000 000 օրինակով, թարգմանվել 35 լեզուներով և հեղինակին բերել 480 000 000 ԱՄՆ դոլար։ Հարրի Փոթերի վիպաշարից վերջին՝ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» գիրքը լույս է տեսել 2007 թվականին։ Հարրի Փոթերի վիպաշարի բոլոր գրքերով ֆիլմեր են նկարահանվել։
Փոթթերյան բառերի բացատրությունները.
- մագլ,
Մագլ- սովորական մարդ,որ օժտված չէ կախարդական ընդունակություններով
- դեմենտոր,
Դեմենտոր- Աքսբանի( կախարդական բանտի) պահապանները, որոնց համբույրից մարդ ոչ մեռած է,ոչ կենդանի
- քվիդիչ
Քվիդիչ- կախարդների խաղը,որ սովորական մագլերի համար ֆուտբոլն է` կախարդական ավելները հեծած,չորս գնդակով։