Հին Եգիպտոսի մշակույթը

The_Sphinx_and_Pyramid_of_Khafre_(8838365561)

Հին Եգիպտոսի արվեստը կապված է եգիպտացիների աշխարհընկալման հետ: Այն կրում է կրոնա-մոգական բնույթ: Արևի պաշտամունքը հին եգիպտական կրոնի հիմնաքարն է: Արևի աստված Ամոն Ռան ամեն օր դուրս էր գալիս իր ոսկե նավակով երկնակամարի արևելքից և շարժվում դեպի արևմուտք: Նա պատկերվում էր մարդու մարմնով և բազեի գլխով: Իսկ նրա փոքրարքա Տոտը՝ Լուսնի աստվածը, պատկերվում էր իբիս թռչնի գլխով: Եգիպտացիների սիրելի աստվածներից էին Օսիրիսը՝ բնության, կենդանության աստվածը և նրա կինը Իսիդան՝ սիրո և պտղաբերության աստվածուհին: Օսիրիսը համարվում էր բոլոր մնացած աստվածների թագավորը: Բայց Սեթը՝ անապատների աստվածը, նախանձում և սպանում է Օսիրիսին: Սակայն, երբ Գոռը՝ Օսիրիսի և Իսիդայի որդին, լուծում է հոր մահվան վրեժն ու սպանում է Սեթին, Օսիրիսը հարություն է առնում: Այնուհետև Օսիրիսը ստանձնում է դատավորի դեր մեռյալների աշխարհում:

22938_large

Հին Եգիպտոսի թաղման ծեսում օգտագործված առարկաներն են նավակների բոդելները, որոնք խորհրդանշել են հանգուցյալի հետմահու ճանապարհորդությունը: Միջին թագավորությունից սկսած գերեզմաններում սկսեցին դնել <<ուշեբի>> կոչվող փոքրիկ արձանիկներ: Դրանք պատրաստվել են տարբեր նյութերից՝ քարից, փայտից, կավից: Ըստ մարդկանց պատկերացումների դրանք կենդանացել և ծառայել են հանգուցյալին:

Եգիպտոսում յուրաքանչյուր շրջան ունեցել է իր հովանավոր աստվածը կամ սրբազան կենդանին: Այստեղից էլ զանազան փոքրիկ և մեծ արձանիկները, որոնք պատկերում են թե’ մարկային կերպարներ, թե’ կենդանիներ և թե’ մարդկանց և կենդանիների խառնորդ կերպարներ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s