Գեղեցկուհի Վասիլիսան — մեկնաբանություն

Վասիլիսան հեքիաթի գլխավոր հերոսուհին է: Նա գեղեցիկ և բարի աղջիկ է, որը օրերից մի օր հայտնվում է չար կախարդի ճանկերում: Դա տեղի է ունենում Վասիլիսայի մոր մահից հետո, երբ մորը փոխարինելու է գալիս խորթ մայրը իր երկու աղջիկների հետ: Նրանք նախանձում և ատում էին Վասիլիսային՝ իր գեղեցկության և համեստության համար: Այդ նախանձն էր, որ աղջկա հոր բացակայությունից օգտվելով, ստիպում է նրանց այնպես անել, որ Վասիլիսան հայտնվի անտառում, որտեղ ապրում էր չար կախարդը: Սակայն Վասիլիսան, ունենալով իր մայրիկի տված օրհնությունը և կախարդական տիկնիկը, կարողանում է հաղթահարել կախարդի ստեղծած ցանկացած դժվարություն:

Հեքիաթը մեզ սովորեցնում է, թե ինչքան կարևոր բան է ծնողի օրհնությունը, որից սարսափում է նույնիսկ չար կախարդը:

Վասիլիսայի մոր օրհնությունից վախենալով, կախարդը նրան դուրս է անում իր տնից, անգամ նրան տալիս է մի գանգ, որն իրենից լույս է ճառագում և վնասում է միայն վատ մարդկանց: Այդ լույսի շնորհիվ է, որ Վասիլիսան ազատվում է իր խորթ մորից ու քույրերից:

Այնուհետև Վասիլիսան հայտնվում է մի շատ բարի տատիկի մոտ, որի միջամտությամբ այդ երկրի թագավորը նկատում է Վասիլիսայի շնորքը և ծանոթանում է նրա հետ:

Ի վերջո հեքիաթում Վասիլիսան հաղթանակ է տանում և դառնում է թագուհի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s