Վանի (Արարատյան) թագավորություն

Ուրարտու

Վանի թագավորության սկզմնավորումը տեղի է ունեցել Վանա լճի ավազանում՝ ուրատրի ցեղախմբից մ.թ.ա 9րդ դարում: Այստեղից էլ անվանումները՝ Վանի թագավորություն, կամ Ուրարտու: Մեզ հայտնի առաջին ուրարտական արքան Արամե Ուրարտացին էր, սակայն որպես հիմնադիր-արքա առավել հայտնի է Սարդուրի I-ը: Նրա օրոք թագավորությունը մեծացել ու հասել է մինչև Գիգրիսի հովիտը:

Հայաստանը հին ժամնակահատվածում. Հին հայկական դիցարան

Մենուա թագավորի օրոք երկիրը հասել է աննախադեպ հզորության: Նա կարողացել է միավորել Հայկակն լեռնաշխարհում մինչ այդ եղած բոլոր իշխանությունները: Կարևոր նվաճումներ են եղել սեպագրի և դիցարանի ստեղծումը:

Սեպագիր արձանագրություններ

Մենուային հաջորդում է նրա որդի Արգիշտի I-ը, որի օրոք երկիրը հասնում է իր հզորության գագաթնակետին:

Սարդուրի II-ի որդի՝ Ռուսա I-ը կատարել է պետական համակարգի և բանակի բարեփոխումներ:

Ռուսա II թագավորից հետո երկիրը սկսում է անկում ապրել: Մ.թ.ա 6-րդ դարի առաջին կեսին վերջ է տրվում Ուրարտական պետության գոյությանը`քոչվոր ցեղերի հարձակումներից ու ներքին խռովությունների պատճառով:

Վանի թագավորության մշակույթը

Ուրարտական դիցարանն արձանագրված է Մհերի դուռ կոչվող ժայռի վրա: Այն ղեկավարում էին երեք գերագույն աստվածներ` արարիչ Խալդին, ռազմի և ամպրոպի աստված` Թեյշեբան և արևի աստված Շիվինին: Դիցարանը բաղկացած էր 35 աստվածներից և 35 դիցուհիներից: Ժայռը, որի վրա արված էր այդ արձանագրությունը , կոչվում էր Մհերի դուռ, քանի որ, ըստ մեր էպոսի, այնտեղ է փակվել Փոքր Մհերը:

Reproduction_of_stone_image_of_urartian_god_Teisheba_on_the_bull

Վանի թագավորությունը ունեցել է 3 գրային համակարգ՝ մեհենագրեր, սեպագրեր և  ասորեստանյան սեպագրեր:

Նախամաշտոցյան գրային համակարգեր

Վանի թագավորները մեծ նվաճումների են հասել քաղաքաշինական բնագավառում: Սարդուրի I-ը կառուցել է առաջին մայրաքաղաք Տուշպան: Արգիշտի I-ը հիմնադրել է Էրեբունին: Ռուսա I-ը Սևանա լճի ավազանում վերակառուցել է 2 խոշոր բերդ-ամրոցներ` դրանք անվանակոչելով Խալդի և Թեյշեբա աստվածների անուններով:

Զարգացել է տաճարաշինությունը: Վանի թագավորության տաճարները մի քանի տեսակ էին: Մեկը Արդինի-Մուսասիրի հայտնի տաճարն էր, որի միայն վերակազմության պատկերն է պահպանվել: Տաճարների այս ոճը Հայաստանից անցել է Փոքր Ասիա, այնտեղից` Հունաստան, ապա` Հռոմ, որտեղից էլ տարածվել է ողջ աշխարհում: Այդ ոճի հիանալի նմուշներից է Գառնիի հեթանոսական տաճարը: Տաճարի մյուս տեսակը կոչվում է «Աստծու դարպաս»:

Բազմաթիվ կիրառական և ծիսական նշանակություն ունեցող իրեր են գտնվել ուրարտական թագավորությունից, որոնք այժմ պահպանվում և ներկայացված են Հայաստանի պատմության և Էրեբունու թանգարաններում:

Հնագիտություն

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s