ՇԱՂԳԱՄԸ

file_29601_8496603

 Մի օրերբ Կամիր գլխակի ծնողները նկատում են, որ իրենց պարտեզի շաղգամն արդեն հասել է, որոշում են քաղել: Հայրը քաշում է քաշքշում շաղգամը հողից չի հանում, կանչում է մայրիկին: Հայրը շաղգամից, մայրը հայրիկից, քաշում են քաշքշում, շաղգամը հողից չեն հանում: Կանչում են Կարմիր գլխարկին, երեքով քաշում են քաշքշում շաղգամը հողից չեն հանում: Ապա կանչում են հարևան Մոխրոտին: Այդպես քաշում են քաշքշում և շաղգամը հողից հանում են: Այդ շաղգամն այնքան մեծ էր, որ որոշում են կանչել բոլոր մոտիկ հարևաններին՝ Սպիտակաձյունիկին, երեք խոզուկներին, յոթ թզուկներին և կազմակերպում են ուրախ խնջույք: Սակայն խնջույքի պահին հանկարծ հայտնվում է Մոխրոտի խորթ մայրը  և բարկությունից, որ իրեն չէին հրավիրել, կանչում է իր ընկերուհի Սպիտակաձյունիկի խորթ մորը՝ չար կախարդին, որն էլ տեսնելով այդ ամենը կախարդում է, որ բոլորը անմիջապես ցրիվ գան անտառով մեկ: Կարմիր գլխարկն, իր մայրիկն ու շաղգամը անտառի ծայրի մեծ լեռան գագաթին են հայտնվում, Կարմիր գլխարկի տատիկը մյուս ծայրում գտնվող մի տնակում, հայրիկն անտառի խորքը՝ վայրի գազանների մոտ, երեք խոզուկները անտառի կենտրոնական հատվածում,  յոթ թզուկներն էլ անտառի մյուս սահմանին մոտ, իսկ Մոխրոտն ու Սպիտակաձյունիկը ստիպված հեռանում են իրենց խորթ մայրերի հետ: Տարիներ են անցնում:  Բոլորը կամացկամաց տնավորվում են և սկսում են ապրել այդպես միմյանցից հեռու ու միայնակ: Սակայն Կարմիր գլխարկն այդպես էլ չի դադարում իր տատիկին ու հայրիկին որոնել: Մի օր էլ  նա բարձրանում է իրենց մոտի ամենաբարձր սարը և այդ գագաթից անտառի  մյուս ծայրում տեսնում է մի փոքրիկ տնակ, որի կողքին ինչ որ մեկն է նստած: Նա փորձում է լարել իր տեսողությունը բայց չի ստացվում տեսնել այդ մարդուն:  Հանկարծ երկնքից իջնում է փոքրիկ Իշխանը, ձեռքին էլ մի աստղադիտակ: Փոքրիկ Իշխանը տալիս է հեռադիտակը Կարմիր գլխարկին: Հեռադիտակի օգնությամբ Կարմիր գլխարկը կարողանում է տեսնել, որ տնակի կողքին նստածը հենց իր ծերացած տատիկն է: Շնորհակալ լինելով Փոքրիկ Իշխանից, Կարմիր գլխարն անչափ ուրախ վազում է տուն ու պատմում է տեսածի մասին մայրիկին: Նրանք որոշում են անմիջապես գնալ տատիկի մոտ, և նրանց հետ վերցնում են նաև, երկար տարիներ իրենց մոտ պահպանվող, հսկա շաղկամը:

Երբ հասնում են, տեսնում են, որ տատիկն ընկել է գայլի սարքած թակարդը: Ճիշտ այդ պահին գայլը պատրաստվում էր տատիկին ուտել: Հյուրերի ոտնաձայներից գայլը ուրախանում է՝ տեսնելով Կարմիր գլխարկին ու մայրիկին, նրա ախորժակը էլ ավելի է մեծանում: Կարմիր գլխարկն ու մայրիկը, տեսնելով գայլի մտադրությունը,  օգնության կանչելով փախչում են ետ անտառի կողմը: Անտառի խորքից, նրանց ձայների ուղղությամբ Քուռկիկ Ջալալուն հեծնած հայտնվում է Կարմիր գլխարկի հայրը, որն արդեն հմուտ որսորդ էր դարձել: Լսելով գայլի մասին,  նա ձեռքին է առնում հսկա շաղգամը ու գնում հակառակորդի ուղղությամբ:

  • Էհե~յ, այ հողածին. – կանչում է վիշապ դարձած գայլը, – օձն իր պորտով, ղուշն իր թևով չի համարձակվում գալ ինձ մոտ, դու ի՞նչ սիրտ ունես, որ եկար իմ դեմ:
  • Մենք պիտիկռվենք, — կանչում է որսորդը ու գուրզի պես նետում է շաղգամը գայլի ուղղությամ:

Սարսափահար գայլը փախչում է:

Կարմիր գլխարկը, մայրիկը, տատիկն ու որսորդ հայրը փաթաթվում են իրար: Վերջապես նրանք նորից միասին էին: Այդ ուրախ պահին շաղգամը բացվում է, ներսից թափվում են անթիվ անսահման գանձեր ու մեկ էլ երեք խնձոր՝ մեկը պատմողին, մեկը լսողին, մեկն էլ ականջ դնողին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s