Լինում է չի լինում մի մարդ է լինում, անունը Նազար: Այնքան էլ վախկոտ է լինում, որ տանից մենակ վախենում է դուրս գալ: Մի օր ավագ եղբոր հետ դուրս են գալիս ու մեքենայով ինչ որ տեղ են գնում: Ճանապարհին կանգնում են, որ ավտոմեքենան լիցքավորեն: Էս Նազարը էնքան հպարտ է դուրս գալիս մեքենայից, որ լիցքավորման կայանի աշխատողները կարծում են, թե Նազարը մի բարձրաստիճյան պաշտոնյա է, եղբայրն էլ իր վարորդը: Ու աշխատակիցներն այնպիսի մի հարգանք են ցուցաբերում, որ եղբայրը մնում է զարմացած: Անգամ գումար չեն վերցնում: Էդ օրվանից եղբայրն ամենուր պատմում է, թե Նազարն ինչքան հարգված մարդ է: Դրանից Նազարն էլ ավելի է գոռոզանում, բայց իրականում նույն վախկոտն է մնացած լինում: Մի օր էլ, համարձակվում է վերջապես տանից մենակ դուրս գալ, ու հենց դուրս է գալիս, մի քիչ չանցած մի մուկ է տեսնում: Էս Նազարն այնքան է վախենում, որ սկսում է փախչել: Մինչև հիմա էլ փախչում է Նազարը մկից, իսկ մարդիկ էլ կարծում են, թե Նազարը վազում է, որ աշխարհը փրկի ու անթիվ անհամար քաջություններ են պատմում Նազարի մասին: