1…Լուծել խնդիրներ
- Գտնել կրիայի արագությունը, եթե հայտնի է, որ 7 մ երկարությամբ ճանապարհը նա անցավ 36 վարկյանում:
v=s:t
կմ/ժ, մ/ր, սմ/վ
7մ=700սմ
700:36=19.4սմ/վ
- Որքան ճանապարհ կանցնի ավտոմեքենան 15 ժամում, եթե մեքենայի արագությունը 90 կմ/ժ է:
s=v×t
15×90=1350կմ.
Որպեսզի հասկանանք շարժվում է մարմինը, թե ոչ, մենք նայում ենք կողքի մարմիններին, տեսնում ենք, թե ինչպես է փոփոխվում մարմնի դիրքը նրանց նկատմամբ:
Եթե օրինակ ավտոմեքենան անցնում է տան մոտով,մեքենան շարժվում է տան նկատմամբ:
Գնացքի մեջ մենք շարժվում ենք երկաթգծի նկատմամբ, սակայն չենք շարժվում վագոնի նկատմամբ:
Ցանկացած շարժում որևէ բանի նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:
Տեղաշարժվելիս, մարմնի անցած ճանապարհը կոչվում է հետագիծ: Հետագիծը կարող է լինել տեսանելի, ինչպես օրինակ երկնաքարի ընկնելուց:
Հետագիծը լինում է նաև անտեսանելի, այն մարմնի անցած ճանապարհն է և նշանակվում է S տառով: