Փորձեմ շարադրել միտքս, մեկնելով, թե ինչ հասկացա «Հեքիաթն իմ դպրոցում» վերնագրից:
Հեքիաթն իմ դպրոցում հնչում է գրեթե այնպես, ինչպես ցանկացած այլ վայրում, սակայն ցանկացած վայր անպայման ազդում է հեքիաթի ընկալման վրա: Եթե օրինակ ընթերցենք «Ամենալավ տունը» բալլադ-պատումը դասարանում, չենք ունենա այնպիսի վերապրում ինչպես օրինակ բնության գրկում ընթերցելիս: Միջավայրը կարևոր է, միևնույն բովանդակությունը ընկալվում է շատ տարբեր, կախված շրջապատից: Սակայն միջավայրը միշտ չէ, որ խանգարում է հեքիաթի մեր պատկերացմանը: Երբեմն հեքիաթը այնքան է կլանում, որ մոռանում ես, թե որտեղ ես գտնվում: