
• Համեմատել երկու հեղինակների համանուն հեքիաթները ու գտնել տարբերությունները: Նշել, թե ում գրածն է ավելի սիրելի ու հաճելի:
Երկու հեքիաթների հիմքերը գրեթե նույնն են, այսինքն երկուսի մեջ էլ խրախուսվում են համեստությունն ու աշխատասիրությունը և դատապարտվում են չարությունն ու գոռոզությունը: Գրիմ եղբայրների հեքիաթը, ի տարբերություն Շառլ Պերոյի գրվածքին, ավելի դաժան դրվագներ է պարունակում: Առաջին ակնառու տարբերությունը դրսևորվում է կախարդանքների մեջ: Մի դեպքում այն տեղի է ունենում կախարդական ծառի և թռչնակների միջոցով, իսկ մյուս դեպքում՝ բարի կախարդ մորաքրոջ: Տարբեր է նաև հոր կերպարը: Գրիմ եղբայրների մոտ հայրը ավելի սառն ու ծաղրանքով է վերաբերվում հարազատ դստերը, քան Պերոյի հեքիաթում: Գրիմ եղբայրների մոտ ավելի շատ են կրկնությունները: Առաջին դեպքում Մոխրոտիկը երեք անգամ է այցելում պարահանդես, իսկ մյուս դեպքում երկրորդ անգամից հետո նա արդեն կորցնում է կոշիկը: Ի դեպ, Գրիմ եղբայրների մոտ կոշիկը ոսկուց էր, իսկ Պերոյի մոտ՝ բյուրեղապակուց:
Ինձ ավելի շատ դուր է գալիս Շարլ Պերոյի տարբերակը:
• Նշել, թե հերոսներից յուրաքանչյուրին ինչ բառերով են բնութագրում հեղինակները և մյուս հերոսները:
Գրիմ եղբայրների հեքիաթում՝
Մոխրոտը — համեստ ու խոնարհ
Խորթ մայրը և երկու աղջիկները — սիրունատես, բայց շատ չար ու դաժան հոգով, խորամանկ
Հայրը — հարուստ
Հայրը Մոխրոտի մասին — — Հանգուցյալ կինս մի փոքրիկ, հիմար աղջիկ է թողել ինձ, Մոխրոտը, բայց դե նա ի՞նչ հարսնացու:
Խորթ մայրը և երկու աղջիկերը Մոխրոտի մասին -— Հապա մի այս գոռոզ թագո՜ւհուն նայեք, ինչպես է զարդարվել
Խորթ մայրը և երկու աղջիկերը Մոխրոտի մասին -—Նա այնքան կեղտոտ է…
Շարլ Պերոյի հեքիաթում՝
Մոխրոտը — Համբերատար, գեղեցիկ, սլացիկ, լավ խորհրդատու
Խորթ մայրը և երկու աղջիկները — գոռոզ ու դաժան, չար ու կռվարար
• Գտնել այն բառերը, որոնք գործածված են փոխաբերական իմաստներով:
Ուրախությունից խենթացած…
Քար լռություն տիրեց:
Ժամացույցն ավետեց կեսգիշեր:
Նա գլուխ տվեց:
————————————-
Վրա է հասնում ձմեռը:
Գերեզմանը ծածկվում է ճերմակ սփռոցով:
Աղջկա օրը սևանում է:
Վրա է հասնում երեկոն:
Նա ներկայանում է թագավորի տղային ու խոր գլուխ տալիս: