Սեպագիր արձանագրություններ

10726515_10205153843749949_747844468_n

Ինչ է նշանակում սեպագիր՝ սեպով գրված, այստեղից կարելի է ենթադրել, որ առաջին սեպագրերը արվել են հում կավե սալիկների վրա հատուկ սեպաձև գործիքով: Հայերը, ավելի ճիշտ ուրարտացիները, իրենց գիրը փոխառել էին Ասորեստանից: Սեպագիրն ընդհանրապես այդ ժամանակաշրջանում ամենամեծ տարածումն ուներ Միջագետքի տարածաշրջանում: Չնայած դրա վանյան սեպագիրը իհարկե տարբերվել է մյուս տարածաշրջանների սեպագրերից, սակայն ժողովրդի ներսում այն այդպես էլ լայն տարածում չի ստանում: Ժողովրդի շատ սակավ մասն է միայն գրաճանաչ լինում և նույնիսկ այդ ժամանակաշրջանի արքայական գրառումներում օգտագործված բառաքանակը բավականին աղքատիկ է, ոչ ավել քան 500 բառ:  Սեպագիրն այբուբենային գրից տարբերվում է նրանով, որ այնտեղ մի քանի տասնյակ տառերի փոխարեն (օրինակ՝ ա, դ, ժ, թ) հանդիպում են վանկեր նշանակող հարյուրավոր սեպախմբեր՝ բա, բի, բու, ագ, իգ, ուգ և այլն։ Վանյան արձանագրություններն իրենց բովանդակությամբ նվաճումների կամ ռազմական հաջող արշավանքների նկարագրություններ են կամ էլ շինարարական ու կրոնական բնույթի գրություններ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s