Հայկ և Բել. առաջին հայ հերոսները

3pY7whfCEqsVfnnBmcB8AyAU4f

Ուրարտուի ժամանակաշրջանում հայերի հովանավոր աստվածը Հայկն էր` իմաստության ու ջրերի աստված Հայայի որդին, իսկ Բելը սեմական ժողովուրդների արեգակնային աստվածը: Մովսես Խորենացու ու Սեբեոսի պատմություններում կռվի հերոսներն են  հայ ցեղի նախնին՝ դյուցազուն Հայկը և տոհմով Բաբելոնից Ասորեստանի թագավոր Բելը: Բելը հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին, բայց Հայկը չի հպատակվում նրան: Իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում է Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշեն և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է: Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է Հայք։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s