Նախնադարը մարդու զարգացման ամենաերկար փուլն է: Այն սկսվում է մարդու ստեղծումից և տևում է մինչև հասարակարգերի և պետությունների ձևավորումը:
Նախնադարի երեք փուլերն են՝
I – Պալեոլիթ ՝ Հին Քարե դար – 3 մլն.-12 հազ. մ.թ.ա
II – Մեզոլիթ՝ Միջին Քարե դար – 12-8 հազ. մ.թ.ա
III – Նեոլիթ՝ Նոր Քարե դար – 8-3 հազ. մ.թ.ա
Պալեոլիթի շրջանում տեղի ունեցավ մեծ սառցակալումը: Այն սկսվեց մոտ 1 մլն. տարի առաջ, և այդ ժամանակ վերացան շատ կենդանիների ու բույսերի տեսակներ, բայց մարդը գոյատևեց: Իսկ մոտ 100 հազ. Տարի առաջ հողը նորից սկսեց տաքանալ:
Պալեոլիթի շրջանում մարդիկ չունեին մշտական բնակության վայր, նրանք ապրում էին փոքր խմբերով և զբաղվում էին հավաքչությամբ ու որսորդությամբ: Ունեին քարից պատրաստված գործիքներ՝ հատիչներ, քերիչներ, կտրիչներ, ծակիչներ: Այդ շրջանում մեծ նշանակություն ունեցավ կրակի գյուտը:
Մեզոլիթի շրջանում հայտնագործվեցին նետն ու աղեղը: Մարդիկ սկսեցին ընտելացնել կենդանիներ, որոնցից առաջինը շունն էր: Մարդիկ ձգտեցին տեղակայվել գետերի ու լճերի մոտակայքում:
Նեոլիթի շրջանում կարևոր նվաճում եղավ արտադրող տնտեսության ստեղծումը, այսինք մարդիկ սկսեցին զբաղվել հողագործությամբ, անասնապահությամբ և արհեստագործությամբ: Արհեստի առաջին տեսակները եղան խեցեգործությունը, փայտամշակումը, կաշվեգործությունը և ջուլհակագործությունը: Մարդիկ սկսեցին զբաղվել ապրանքափոխանակությամբ:
Մ.թ.ա 6րդ հազ.-ում տեղի ունեցավ խոշոր նվաճում: Մարդիկ սկսեցին արդյունահանել և օգտագործել պղինձ: Դա Պղնձի-քարի ՝ Էնեոլիթի դարաշրջանն էր: Իսկ մ.թ.ա 4րդ հազ.-ում հայտնաբերվեց բրոնզը՝ պղնձի և անագի համաձուլվածքը: Այդ դարաշրջանը կոչվեց Բրոնզե դար: Առաջացան արհեստների նոր տեսակներ՝ դարբնությունն ու զինագործությունը: Իսկ մ.թ.ա 2րդ հազ.-ում լայնորեն սկսեց կիրառվել երկաթը:
Եթե նախնադարում չկար մասնավոր սեփականություն, ապա մետաղների հայտնագործմանը զուգընթաց փոխվեց հասարակության պատկերը: Աստիճանաբար ձևավորվեց մասնավոր սեփականությունը և առաջացան խավեր՝ հարուստներ ու աղքատներ: Ի հայտ եկան հասարակական տարբեր խմբեր՝ շարքային մարդկանցից մինչև զինվորականներ ու քրմապետեր: Շերտավորված հասարակությունը հիմք հանդիսացավ պետություն հասկացության ձևավորմանը: