Եղջերուն ու խաղողը
Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն, կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, մնացած տեգով նշան բռնեց և վիրավորեց եղջերվին: Եվ զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:
Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց բարերարներին, որի համար և Աստված պատժում է նրանց:
Թաքնվել- պատսպարվել
Վճռել – որոշել
Մոտալուտ – մոտ, սպասվելիք
Բարերար — բարեգործ
Ուղևորներն ու սոսին
Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստրերին` իրար մեջ խոսեցին.
— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանց պատասխանեց.
— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ և անօգուտ անվանում:
Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:
Ոստրեր – ճյուղեր
Ապերախտ — անշնորհակալ
Աղվեսն ու հովազը
Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրա պատասխանեց.
— Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն:
Առակս ցուցանե, որ խելքի նրբությունը մարմնի գեղեցկությունից լավ
Վիճել – բանավիճել
Ճկուն – առաձգական, դյուրաթեք
Առակներ Վարդան Այգեկցուց
ԻՇԽԱՆԸ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆԸ
Մի իշխան կար խիստ չար և անիրավ: Նույն քաղաքում ապրում էր նաև մի այրի կին: Իշխանը, հարկ պահանջելով, նեղում էր նրան, իսկ այրի կինը աղոթում էր, որ իշխանը երկար ու խաղաղ կյանք ունենա: Գնացին ասացին իշխանին, թե քո չարության համար այրին աղոթում է:
Իշխանը եկավ և ասաց.
— Ես քեզ բարիք չեմ արել, ով կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում:
Այրի կինն ասաց.
— Քո հայրը վատ մարդ էր. ես անիծեցի, և նա մեռավ: Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար: Այժմ վախենում եմ, որ մեռնես և քո որդին քեզնից ավելի չար լինի:
Խիստ – շատ, բուռն
Անիրավ – օրինազանց, օրինախախտ
Այրի — անմարդ
ՄԻ ԿԱԹ ՄԵՂՐԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌ
Մի մարդ խանութ ուներ և մեղր էր ծախում: Մեղրից մի կաթիլ կաթեց գետնին և մի պիծակ նստեց կաթի վրա: Կատուն վազեց և պիծակին առավ: Նրանից հետո շունը վազեց և կատվին առավ: Խանութի տերը շանը զարկեց և սպանեց: Այդ գյուղին դրացի մի գյուղ կար, և շունն այն գյուղից էր: Երբ շան տերն իմացավ, թե խանութպանն սպանել է իր շանը, այն ժամանակ եկավ և սպանեց խանութպանին: Հետո երկու կողմից վեր կացան գյուղացիք և միմյանց հետ մեծ պատերազմ արին: Նրանց մեջ կոտորած եղավ, և երկու կողմից կենդանի մնաց մի մարդ մի կաթիլ մեղրի համար:
Պիծակ – մոծակ
Առավ – կերավ
Խանութպան – առևտրական, խանութի տեր
ԵՐԿՈՒ ՆԿԱՐԻՉ
Մի թագավոր շինեց գեղեցիկ դարպաս և կամեցավ զարդարել այնպիսի նկարներով, որոնց նմանը ոչ մի տեղ չէր եղել: Ընտրեց երկու նկարիչների, մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը և նրանց միջև վարագույր քաշեց: Երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ ու տեսավ, որ մեկը նկարել էր գեղեցիկ պատկեր, և շատ հավանեց: Իսկ մյուսը ոչինչ չէր նկարել, նա պատը շատ գեղեցիկ սարքել ու կոկել էր հայելուց ավելի լավ: Երբ թագավորը տեսավ, որ չի նկարել, այլ միայն կոկել է, զարմացավ և ասաց.
— Դու ի՞նչ ես արել:
Նա ասաց.
— Ես ցույց կտամ իմ գործը:
Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը: Երբ լույսը ծագեց ու լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր նկարները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թագավորն ասաց.
— Այս մյուսից գեղեցիկ է:
Կոկել – գեղեցկացնել, հարդարել
Առաջադրանքներ
- Ընթերցել ու պատմել առակները:
- Գտնել առակները բնութագրող թևավոր խոսքեր:
- Բառարանների օգնությամբ գտնել ընդգծված բառերի հոմանիշները:
- Խոսում ենք տողադարձի մասին:
- Տողադարձել տրված բառերը բոլոր հնարավոր տարբերակներով:
Օրինակ՝ հետաքրքրական- հե-տաքրքրական, հետա-քըրքրական, հետաքըրք-րական- հետաքրքրա-կան:
Բա-րեկամաբար, բարե-կամաբար, բարեկա-մաբար, բարեկամա-բար
Բար-ձրացնել, բարձրաց-նել
Բը-նություն, բնու-թյուն, բընութ-յուն
Բըս-տաշունչ, խըստա-շունչ
Հանգըս-տաբեր, հան-գըստաբեր, հանգըստա-բեր
ստու-գել
Գգու-շո-րեն, զգուշ-որեն, զգուշո-րեն
Ա-րեվելյան, արե-վելյան, արեվել-յան
Թե-թեվակի, թեթե-վակի, թեթեվա-կի
Տե-ղեկատըվություն, տեղե-կատըվություն, տեղեկա-տըվություն,սկըզբնական, տեղեկատը-վություն, տեղեկատըվութ-յուն
մըրցա-նակ, մըր-ցանակ
ա-րևմըտյան, արև-մըտյան, արևմըտ-յան