Ես վստահ չեմ կարող ասել, թե ո՞րն է հայկական իմ ամենասիրծ երգը, բայց այս առաջադրանքի համար ես ընտրեցի «Կաքավիկ» երգը: Երգի բառերը գրել է Հովհաննես Թումանյանը, իսկ երաժշտությունը՝ Սողոմոն Սողոմոնյանը, կամ ինչպես մեզ ավելի հայտնի է՝ Կոմիտասը:
Երկուսն էլ դարի հսկաներ են եղել, որ ծնվել էին նույն թվականին և կյանքի օրոք էլ հաճախ էին առնչվել միմյանց հետ: Հիմա «Կաքավիկ» երգը շատ ճանաչված է: Երգը թեթև, ռիթմիկ բնույթ ունի, գեղեցիկ հանգավորումներ: