Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհը հայերի հայրենիքն է: Այն գտնվում է Փոքր Ասիայի, Սև ծովի, Կուր գետի ավազանի, Իրանական սարահարթի և Միջագետքի միջև՝ զբաղեցնելով շուրջ 400 հազար քառ. կմ տարածք: Լեռնաշխարհի տարածքը ընկած է ներկայիս Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի ու Վրաստանի սահմաններում:

20190912_151721

 

Հայկական լեռնաշխարհը, ինչպես շատ լեռնազանգվածներ, ունի հրաբխային ծագում:

Այն հնագույն (քարեդարյան) ժամանակներից մարդկանց համար բնակության վայր է եղել: Այդ մասին են վկայում բազմաթիվ գթածոները: Օրինակ Կարսից հյուսիս, Սասունի լեռների ստորոտում, Խարբերդի դաշտում և շատ ուրիշ պատմական վայրերում գտնվել են քարեդարյան հետաքրքիր նմուշներ: Ք.ա 9րդ դարում այս տարածքում է ձևավորվել Վանի թագավորությունը, որին հաջորդել են Երվանդունիների թագավորությունը (Ք.ա. 6-3րդ դդ), Արտաշեսյան թագավորությունը (Ք.ա. 189-1թթ), Արշակունյաց թագավորությունը (66-428թթ):

20190912_151915

 

Հայոց պատմության ամենամեծ աշխարհակալությունը Տիգրան Մեծի տերությունն էր: Հայտնի արտահայտություն է, որ նրա օրոք երկիրը ծովից ծով էր դարձել:

Հայկական Լեռնաշխարհը շատ է հիշատակվում և´ պատմիչների կողմից, և´ զանազան քարտեզներում:

Իր հրաբխային ակտիվ գործունեության շնորհիվ, նախկինում լեռնաշխարհը ծնել է շատ առասպելներ ու լեգենդներ: Ժողովուրդը հաճախ ներկայացրել է լեռնազանգվածներն իբրև կենդանի շնչող էակներ:

Մի ավանդապատում կա, համաձայն որի հայոց լեռները եղբայրներ են եղել: Ամեն առավոտ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն բարևել իրար: Ժամանակ անց, երբ եղբայրները ծերանում են, այլևս չեն կարողանում վաղ արթնանալ: մի օր էլ ուշ արթնանալով, նրանք մոռանում են կապել իրենց գոտիները: Աստված տեսնելով այդ՝ պատժում է եղբայրներին, նրանք քարանալով լեռներ են դառնում, իսկ գոտիները կանաչ դաշտեր, արցունքներն էլ ջինջ աղբյուրներ:

Screenshot_20190912-153052

                                        Հայաստանը Տիգրան մեծի օրոք  

Screenshot_20190912-153200

                                                այսօրվա Հայաստանը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s